ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 2008 թվականի N 830-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ) ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը լրաց. 23.07.09 N 860-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) ծառայողական (բացառությամբ պաշտոնատար անձանց կամ աշխատողների սպասարկման համար չնախատեսված հատուկ նշանակության) ավտոմեքենաների առանձին չափորոշիչները (այսուհետ` չափորոշիչներ)` համաձայն հավելվածի:
(1-ին կետը լրաց. 23.07.09 N 860-Ն)
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման հավելվածում նշված պաշտոնատար անձանց սպասարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով ձեռք բերվող ծառայողական ավտոմեքենաներն իրենց հատկանիշներով չպետք է գերազանցեն սույն որոշման 1-ին կետով հաստատված չափորոշիչները.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպությունների կարիքների համար ձեռք բերված ծառայողական ավտոմեքենաների`
ա. վազքը չի կարող գերազանցել 1000 կիլոմետրը, իսկ արտադրության տարեթիվը պետք է համընկնի ձեռքբերման տարեթվի հետ,
բ. պարտադիր ապահովագրությունն իրականացնում են կազմակերպությունները,
գ. գնելու պայման է հանդիսանում հետերաշխիքային սպասարկումը` պայմանագրով նախատեսված սակագներով (մեխանիզմներով),
դ. կազմակերպությունների կողմից շահագործման ժամկետը չի կարող պակաս լինել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Պետական կառավարչական և այլ պետական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված` պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների ամորտիզացիոն սահմանումների տարեկան նորմաները հաստատելու մասին» N 957-Ն որոշմամբ հաստատված տրանսպորտային միջոցների ամորտիզացիոն մասհանումների տարեկան նորմային համապատասխան հաշվարկված ծառայության ժամկետը (8.5 տարի).
3) սույն որոշման 1-ին կետով հաստատված չափորոշիչներից տարբերվող չափորոշիչներով և (կամ) 2-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» կետով սահմանված ծառայության ժամկետից պակաս ծառայության ժամկետ ունեցող հատուկ մեքենաների ձեռքբերման թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարներին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացվող 2009 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերում ներառել միայն շահագործման ժամկետը գերազանցած ծառայողական ավտոմեքենաների քանակի վերաբերյալ տվյալներ և դրանց փոխարեն նույն քանակը չգերազանցող ավտոմեքենաների ձեռքբերման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հաշվարկ:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի նախագծի կազմման ժամանակ քննարկել սույն որոշման 3-րդ կետի պահանջներին համապատասխան ներկայացված նոր ծառայողական ավտոմեքենաների ձեռքբերման համար անհրաժեշտ միջոցների հատկացման հնարավորության հարցը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ՝ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ) ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
(Վերնագիրը լրաց. 23.07.09 N 860-Ն, խմբ. 16.09.10 N 1242-Ն)
NN |
Շարժիչի աշխա-տանքային առավե-լագույն ծավալը |
Առավելա-գույն գինը |
Երաշխիքային սպասարկման նվազագույն ժամկետը | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
ԽՈՒՄԲ I | ||||
1. |
Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներ |
3,5 |
13 |
36 |
2. |
Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (ծառայությունների, խորհուրդների) նախագահների պաշտոններ զբաղեցնող անձինք | |||
3. |
Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշանակվող գործադիր իշխանության մարմինների ղեկավարներ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալներ | |||
4. |
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոն զբաղեցնող անձինք | |||
ԽՈՒՄԲ II | ||||
1. |
Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակվող պետական իշխանության մարմինների ղեկավարներ չհանդիսացող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից նշանակվող` հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք` բացառությամբ I խմբի 1-ին կետում նշվածների |
2,2 |
10 |
24 |
2. |
Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (ծառայությունների, խորհուրդների) նախագահների տեղակալների պաշտոններ զբաղեցնող անձինք | |||
3. |
Քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոններ զբաղեցնող անձինք և 2-րդ ենթախմբի պաշտոններ զբաղեցնող անձինք` բացառությամբ աշխատակազմերի ղեկավարների տեղակալների պաշտոններ զբաղեցնող անձանց | |||
4. |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձինք | |||
5. |
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն |
|||
6. |
Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավար | |||
7. |
Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամներ և Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակազմի ղեկավար | |||
ԽՈՒՄԲ III | ||||
1. |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ինքնուրույն մարմինների պետեր |
1,8 |
8,5 |
18 |
2. |
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ և հավասարազոր պաշտոններ զբաղեցնող անձինք | |||
3. |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ և Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող | |||
4. |
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ | |||
5. |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի վարչությունների, հարկային տեսչությունների և մաքսատների պետեր | |||
6. |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկա- | |||
7. |
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբա-ժանումների ղեկավարներ, Երևան քաղաքի դատախազ, Երևան քաղաքի համայնքների դատախազներ, Հայաստանի Հանրապետության մարզերի դատախազներ, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալներ, կայազորների զինվորական դատախազներ |
|||
8. |
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ և մարզային փրկարարական վարչությունների պետեր | |||
9. |
Պետական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների պաշտոն զբաղեցնող անձինք | |||
ԽՈՒՄԲ IV | ||||
1. |
Պետական իշխանության մարմինների սպասարկման համար հատկացվող ավտոմեքենաներ |
1,8 |
8,5 |
18 |
2. |
Պետական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սպասարկման համար հատկացվող ավտոմեքենաներ |
(Հավելվածը լրաց. 23.07.09 N 860-Ն, խմբ. 16.09.10 N 1242-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.09.2023, N 1666-Ն | --------- | |
08.06.2018, N 641-Ն | 16.06.2018, N 830-Ն | |
10.11.2016, N 1150-Ն | 24.11.2016, N 830-Ն | |
19.03.2015, N 253-Ն | 05.04.2015, N 830-Ն | |
05.09.2013, N 950-Ն | 21.09.2013, N 830-Ն | |
16.09.2010, N 1242-Ն | 07.10.2010, N 830-Ն | |
23.07.2009, N 860-Ն | 13.08.2009, N 830-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|