Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (14.09.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2015.10.21/3(33)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
29.10.2014
Дата подписания
29.10.2014
Дата вступления в силу
14.09.2015

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՐԴԱՆԱՆԻ ՀԱՇԻՄՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարությունը (այսուհետ՝ «Կողմեր»),

 

Հիմնվելով երկու երկրների իրավահավասարության սկզբունքի և փոխադարձ ազգային շահերի վրա,

 

Ցանկանալով ամրապնդել և զարգացնել երկկողմ համագործակցությունը գյուղատնտեսության բնագավառում,

 

Համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը սույն Համաձայնագրին, միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին և իրենց պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան կիրականացնեն համագործակցություն գյուղատնտեսության և ագրոարդյունաբերության բնագավառներում:

 

Հոդված 2

 

Կողմերը համագործակցություն կիրականացնեն հետևյալ ոլորտներում`

● բուսաբուծություն և սերմնաբուծություն` գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման, սերմերի և տնկիների արտադրության տեխնոլոգիաներ,

● գյուղատնտեսական հողերի կառավարում` մասնավորապես երաշտային պայմաններում չորադիմացկուն մշակաբույսերի տեսակների դիմադրողականության բարձրացում և արտադրություն,

● օրգանական գյուղատնտեսություն` պեստիցիդների անվտանգ օգտագործում և բույսերի պաշտպանություն,

● անասնաբուծություն և ձկնաբուծություն,

● գյուղատնտեսական ապրանքների վերամշակում,

● ոռոգման համակարգերի կառավարում,

- գյուղատնտեսական արտադրանքի երկկողմ առևտրի զարգացում:

 

Հոդված 3

 

Կողմերը համագործակցություն կիրականացնեն հետևյալ ձևերով`

● փորձի և համապատասխան տեղեկատվության փոխանակում,

● գյուղատնտեսությանը վերաբերող օրենսդրության մասին տեղեկատվության փոխանակում,

● գյուղատնտեսության ոլորտի մասնագետների վերապատրաստում,

● հետազոտական ծրագրերի համատեղ մշակում, մասնագետների և փորձագետների վերապատրաստման աջակցություն, փորձագետների փոխանակում,

● Կողմերի ներկայացուցիչների մասնակցություն երկու երկրներում կազմակերպվող ցուցահանդեսներին, սեմինարներին, կոնֆերանսներին,

● գյուղատնտեսական հումքի և մթերքների վաճառքի խրախուսում` մասնավորապես տոնավաճառներին, ցուցահանդեսներին և գործարար հանդիպումներին մասնակցելու միջոցով,

● աջակցություն երկու Կողմերի մասնավոր ագրոարդյունաբերական հատվածի ներկայացուցիչների միջև ուղղակի կապերի ստեղծմանը,

● հնարավոր ներդրողների համար երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների նույնականացում,

● աջակցություն երկու երկրներում համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը:

 

Հոդված 4

 

Կողմերը կստեղծեն Համատեղ աշխատանքային խումբ՝ գյուղատնտեսության բնագավառում համագործակցություն ծավալելու նպատակով, որը բաղկացած կլինի իրենց իրավասու մարմինների ներկայացուցիչներից:

Համատեղ աշխատանքային խումբը կհաստատի համագործակցության ծրագրերը և եղանակները, ինչպես նաև կհամակարգի այդ ծրագրերի իրականացումը:

Ըստ անհրաժեշտության, Կողմերը կարող են կազմակերպել Համատեղ աշխատանքային խմբի նիստեր:

 

Հոդված 5

 

Կողմերից յուրաքանչյուրը կհոգա սեփական ծախսերը, որոնք կառաջանան Համատեղ աշխատանքային խմբի կողմից հաստատված ծրագրերի կիրարկման ընթացքում, եթե այլ նախնական համաձայնություն Կողմերի միջև ձեռք չի բերվել:

 

Հոդված 6

 

Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ և փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով, ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրով սահմանված կարգով և կկազմեն դրա անբաժանելի մասը:

 

Հոդված 7

 

Սույն Համաձայնագիրը չի ազդի Կողմերի այն իրավունքների և պարտավորությունների վրա, որոնք բխում են այլ միջազգային պայմանագրերից, որոնց որևէ մեկը կամ երկուսն էլ կողմ են:

 

Հոդված 8

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված տարաձայնությունները կլուծվեն Կողմերի միջև քննարկումների և բանակցությունների միջոցով:

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Կողմերի անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին ծանուցագիրը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

Սույն Համաձայնագիրը կգործի հինգ տարի ժամկետով: Դրա գործողությունը` ինքնաբերաբար կերկարաձգվի հինգ տարի տևողությամբ լրացուցիչ ժամանակահատվածով, բացառությամբ, եթե Կողմերից մեկը գրավոր ծանուցի մյուսին սույն համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին՝ սույն Համաձայնագրի ժամկետի ավարտից վեց ամիս առաջ:

 

Ամեն դեպքում Համաձայնագրի գործողության դադարեցման ժամանակ շարունակվող գործողությունները կհասցվեն ավարտին` սույն Համաձայնագրի դրույթների համաձայն:

 

Կատարված է Ամմանում 2014թ. հոկտեմբերի 29-ին, երկու հավասարազոր բնօրինակով, յուրաքանչյուրը հայերեն, արաբերեն և անգլերեն լեզուներով:

Սույն Համաձայնագրի մեկնաբանման տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն լեզվով տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2015թ. սեպտեմբերի 14-ինուղղ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան