Գլխավոր տեղեկություն
Номер
N 974-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.08.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.08.18/40(774) Հոդ.922
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.08.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.08.2010
Дата вступления в силу
28.08.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 օգոստոսի 2010 թվականի N 974-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 344-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը հաստատելու մասին» N 344-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Տեխնիկական զննությունն իրականացվում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության լիցենզիա ունեցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից` անկախ տրանսպորտային միջոցների հաշվառման վայրից:».

2) 9-րդ կետի 5-րդ ենթակետում «մասին N 2 ձևի վկայականը» բառերը փոխարինել «կամ ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված բալոնների վկայագրման և գազավառելիքային սնման համակարգի ճնշափորձարկման մասին վկայականը (համաձայն N 2 կամ N 3 ձևերի)» բառերով.

3) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ ենթակետով.

«6) Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների (տաքսի ավտոմոբիլներ, միկրոավտոբուսներ, ավտոբուսներ) տիրապետողներն ընթացիկ տարում երկրորդ տեխնիկական զննման ժամանակ ներկայացնում են տրանսպորտային միջոցը, տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը և սույն կարգի 9-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը: Նույն տարվա ընթացքում 2-րդ տեխնիկական զննությունն այլ կայանում անցկացնելու դեպքում` որպես գույքահարկի և բնապահպանական վճարումների կատարման փաստը հաստատող փաստաթուղթ, ընդունվում է նախորդ տեխնիկական զննության կտրոնը, որի համարը և տալու ամսաթիվը գրանցվում է արատորոշման քարտի «դիտողություններ ստուգման ժամանակ հայտնաբերված անսարքությունների մասին և լրացուցիչ տեղեկություններ» բաժնում».

4) 16-րդ կետի երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

5) 19-րդ կետի երկրորդ պարբերությունը «համակարգչի հիշողությունից» բառերից հետո լրացնել «մինչև հաջորդ տեխնիկական զննության ավարտը» բառերով.

6) 21-րդ կետում «փակցվում տրանսպորտային միջոցի վրա` «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղում» բառերը փոխարինել «վարորդի կողմից անձամբ փակցվում է տրանսպորտային միջոցի առջևի հողմապակու ներքևի աջ անկյունում` բացառությամբ կցորդի (կիսակցորդի), որի տեխնիկական զննության կտրոնը պետք է գտնվի քարշակող տրանսպորտային միջոցի վարորդի մոտ: Նույն տարվա ընթացքում երկրորդ տեխնիկական զննության ժամանակ կտրոնը փակցվում է նախկին կտրոնի վերևի մասում» բառերով.

7) 22-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Տեխնիկական զննության կտրոնի կրկնօրինակը տիրապետողին տրվում է դրա համար սահմանված պետական տուրքի չափով վճարման կատարումից հետո».

8) 23-րդ կետում «հատուկ» բառը փոխարինել «համակարգչի միջոցով» բառերով.

9) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24. Տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթում նշված բոլոր տվյալները գրանցվում են տեխնիկական զննության կայանի համակարգչում` գրանցամատյանի տեսքով, որի տվյալները տրանսպորտային միջոցի տեխնիկական զննությունից անմիջապես հետո կայանների համակարգչային ցանցի միջոցով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության սերվերին: Կապի խափանման դեպքում սերվերին տվյալները փոխանցվում է խոչընդոտը վերանալուց անմիջապես հետո:

Տեխնիկական զննության կայանների համակարգչային ցանցից կարող է օգտվել Ճանապարհային ոստիկանությունը, որն օրենքով սահմանված դեպքերում կարող է ստուգել տեխնիկական զննության ընթացքը` հետախուզման մեջ գտնվող` տրանսպորտային միջոցների, դրանց ագրեգատների հայտնաբերման նպատակով».

10) 25-րդ կետի առաջին պարբերությունը «տեխնիկական վիճակի տվյալների» բառերից հետո լրացնել «վերաբերյալ համակարգչի միջոցով» բառերով.

11) N 1 ցանկի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշում».

12) ձև N 2 տեղեկանքում «մոդիֆիկացիան» բառը հանել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 1-ին կետի 1-ին և 6-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2010 թ. օգոստոսի 6
Երևան