Գլխավոր տեղեկություն
Номер
N 951-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.08.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.07.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.08.2010
Дата вступления в силу
05.08.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հուլիսի 2010 թվականի N 951-Ա

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ Հ-39 ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂ-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ ԵՎ Մ4 (Մ-16)-ԱՉԱՋՈՒՐ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 2-րդ կետով հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների օրինակելի կանոնադրության 23-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող Գյուղական ճանապարհահատվածի ծրագրի և Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2010 թվականի հուլիսի 19-ին (արձանագրություն N 07/10) հաստատված ազգային բաց մրցույթի արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչելով հետևյալ կազմակերպություններին` ըստ պայմանագրերի`

1) պայմանագիր CW-NCB-AF-4/2010 «Կարմիրգյուղ-Գեղարքունիք կմ 9+200-կմ 14+129 ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքներ»` «Գավառի ՃՇՇ» բաց բաժնետիրական ընկերությունը` 554,097,285 դրամ պայմանագրային արժեքով.

2) պայմանագիր CW-NCB-AF-8/2010 «Մ4 (Մ-16)-Աչաջուր կմ 0+000-կմ 3+676 ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքներ»` «Իջևանի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերությունը` 397,078,026 դրամ պայմանագրային արժեքով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. օգոստոսի 4

Երևան