Գլխավոր տեղեկություն
Номер
N 801-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (12.10.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
30.09.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.09.2010
Дата вступления в силу
01.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 սեպտեմբերի 2010 թվականի N 801-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան համաժողովներին մասնակցելու նպատակով 2010 թվականի հոկտեմբերի 7-11-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Ն. Երիցյանի և Տ. Դավթյանի` Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

(2-րդ կետը լրաց. 11.10.10 N 832-Ա)

3. Ընդունել ի գիտություն, որ Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն՝

1) Վ. Ներսիսյանցինը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին.

2) Ա. Ջավադյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Վաշինգտոն մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վաշինգտոն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 30
Երևան

 

 

 

 

Հավելված

 ՀՀ վարչապետի 2010 թ.

 սեպտեմբերի 30-ի N 801-Ա

 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-11-Ը ՎԱՇԻՆԳՏՈՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ն. Երիցյան -  ՀՀ էկոնոմիկայի նախարար, ԱՄՀ-ում ՀՀ կառավարիչ
Վ. Ներսիսյանց -  ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական, ՀԲ-ում ՀՀ կառավարիչ (համաձայնությամբ)
Տ. Դավթյան -  ՀՀ ֆինանսների նախարար, ՀԲ-ում ՀՀ փոխկառավարիչ

Ա. Ջավադյան

-  ՀՀ կենտրոնական բանկի նախագահ, ԱՄՀ-ում ՀՀ փոխկառավարիչ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան