Գլխավոր տեղեկություն
Номер
N 436-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (12.08.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.05.05/18(752) Հոդ.480
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.04.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.04.2010
Дата вступления в силу
06.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ապրիլի 2010 թվականի N 436-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1279-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի «Պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1279-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «2009 թվականի» բառերը փոխարինել «տարեկան» բառով:

2. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 60,500.0 հազ. դրամ, այդ թվում`

1) 53,280.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի N 1279-Ն որոշման 1-ին կետում նշված գործարքների կողմ հանդիսացող շահառուների (այսուհետ` շահառու) փոխարեն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված վճարների գծով գումարները վճարելու նպատակով, որից`

ա. պայմանագրի նոտարական վավերացման համար համապատասխան համայնքների բյուջեներ գանձվող պետական տուրքի գծով` 10,250.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով),

բ. նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար` 2,030.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով),

գ. գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի գծով` 41,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով).

2) 5,944.0 հազ. դրամ` «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից Գյումրի և Սպիտակ քաղաքներում կառուցված բազմաբնակարան շենքերի, բնակելի տների և կառուցապատման համար հատկացված հողամասերի առուվաճառքի պայմանագրերի նոտարական վավերացման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար, որից`

ա. պայմանագրի նոտարական վավերացման համար համապատասխան համայնքների բյուջեներ գանձվող պետական տուրքի գծով` 1.220.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով),

բ. նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար` 244,0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով),

գ. գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի գծով` 4,480.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով).

3) 1,276.0 հազ. դրամ` սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված բազմաբնակարան շենքերի, բնակարանների (բնակելի տների) շահառուներին հանձնելու նպատակով նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրեր կնքելու համար նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

(2-րդ կետը խմբ. 29.07.10 N 956-Ն)

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2010 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություն պետության և շահառուների փոխարեն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարումները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի միջոցների հաշվին կատարելու նպատակով` «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի ծախսերում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

(3-րդ կետը փոփ. 29.07.10 N 956-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. ապրիլի 27
Երևան