Գլխավոր տեղեկություն
Номер
N 1243-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.10.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.10.06/48(782) Հոդ.1112
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.08.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.09.2010
Дата вступления в силу
07.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 օգոստոսի 2010 թվականի N 1243-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1579-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության 24-րդ կետով, հաշվի առնելով 2004 թվականի մարտի 24-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի համար զարգացման վարկի N 3849ԱՄ համաձայնագրի ժամկետը լրանալու հանգամանքը և ելնելով դրա շրջանակներում գործարկված համակարգիչների շրջանառու համակարգի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Դասագրքերի շրջանառու հիմնադրամին նվիրաբերության պայմանագրի հիման վրա հատկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացնել «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի շրջանակներում համակարգիչների շրջանառու համակարգի գործարկման արդյունքում «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից այդ նպատակով տնօրինվող բանկային հաշվեհամարներին 2010 թվականի օգոստոսի 26-ի դրությամբ հավաքագրված 1,036,887.73 ԱՄՆ-ի դոլար և 17,864,024.20 դրամ գումարները (նվազեցնելով դպրոցներին և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման ենթակա համապատասխանաբար 1,988,691.00 և 2,310,000.00 դրամ գումարները), ինչպես նաև նշված համակարգի գործարկման արդյունքում ձևավորված դեբիտորական պարտքի մարման հետևանքով գոյացած մուտքերը:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) մեկամսյա ժամկետում Դասագրքերի շրջանառու հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված նվիրաբերության պայմանագիրը.

2) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարների օգտագործման ծրագիր:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1579-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` ժթ. 6-րդ ենթակետով.

«ժթ. 6) Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համակարգչային դասարանների վերազինման ու տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների տրամադրման կարգի մշակում և հաստատում.»:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. սեպտեմբերի 28

Երևան 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան