ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 2010 թվականի N 1224-Ա
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի N 1405-Ն որոշման հավելվածի 10-րդ կետի սխեմայում ընդգրկված՝ Հանրապետության փողոցի 30/1, Խանջյան նրբանցքի 5 և 5ա, 15-րդ կետում՝ Ագաթանգեղոսի 3 հասցեներում առկա՝ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման գործառույթների իրականացման և պայմանագրերի կնքման լիազորությունը Հայաստանի Հանրապետության անունից վերապահել Երևանի քաղաքապետին։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի N 168-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի սխեմայում ընդգրկված՝ Արամի 21 և 23, 8-րդ կետում նշված` Եզնիկ Կողբացու 42 (կից սպորտդահլիճ) և Եզնիկ Կողբացու 50ա հասցեներում առկա՝ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման գործառույթների իրականացման և պայմանագրերի կնքման լիազորությունը Հայաստանի Հանրապետության անունից վերապահել Երևանի քաղաքապետին։
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին`
1) սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի օտարման գործառույթներն իրականացնելիս ղեկավարվել «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածներով.
2) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել տեղեկատվություն պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վաճառքի մասին՝ նշելով վաճառքի ձևի, գույքի կազմի, հաշվեկշռային ու գնահատված արժեքների, վաճառքից ստացված գումարի չափի և գնորդների ստանձնած պարտավորությունների մասին։
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված շենք-շինությունների վաճառքի գումարից 70 տոկոսն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը՝ Երևանի քաղաքապետարանի՝ այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ շենք-շինությունների սպասարկման համար անհրաժեշտ հողամասի կադաստրային արժեքի գումարն ուղղվում է «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. սեպտեմբերի 28 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.05.2011, N 722-Ա | 02.06.2011, N 1224-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|