Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱԿՏԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ» 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
ղեկավարվելով «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրի 1-ին հոդվածի երրորդ պարբերությամբ,
կնքեցին սույն արձանագրությունը հետևյալի մասին.
Հոդված 1
«Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում ընդգրկվող առանձին միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի կիրառման պայմանների և անցումային դրույթների մասին» 2015 թվականի մայիսի 8-ին ստորագրված արձանագրության թիվ 1 հավելվածի 37-րդ կետի երրորդ պարբերության մեջ «96» թվանշանները փոխարինել «108» թվանշաններով:
Հոդված 2
Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստացման օրվանից, սակայն ««Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում ընդգրկվող առանձին միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի կիրառման պայմանների և անցումային դրույթների մասին» 2015 թվականի մայիսի 8-ին ստորագրված արձանագրության մեջ փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի ապրիլի 19-ին ստորագրված արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։
Կատարված է Մոսկվա քաղաքում 2023 թվականի մայիսի 25-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն։
Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։
Հայաստանի Հանրապետության կողմից՝ |
Բելառուսի Հանրապետության կողմից՝ |
Ղազախստանի Հանրապետության կողմից՝ |
Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության կողմից՝ |
[ստորագրություն] |
[ստորագրություն] |
[ստորագրություն] |
[ստորագրություն] |
[ստորագրություն] |
Սույնով հավաստում եմ, որ տվյալ տեքստը Մոսկվա քաղաքում 2023 թվականի մայիսի 25-ին ստորագրված՝ ««Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում ընդգրկվող առանձին միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի կիրառման պայմանների և անցումային դրույթների մասին» 2015 թվականի մայիսի 8-ին ստորագրված արձանագրության մեջ փոփոխություն կատարելու մասին» արձանագրության ամբողջական և նույնական պատճենն է.
Հայաստանի Հանրապետության կողմից՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Վ. Փաշինյան.
Բելառուսի Հանրապետության կողմից՝ Բելառուսի Հանրապետության նախագահ Ա. Գ. Լուկաշենկո.
Ղազախստանի Հանրապետության կողմից՝ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կ. Կ. Տոկաև.
Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ս. Ն. Ժապարով.
Ռուսաստանի Դաշնության կողմից՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտին:
Բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում։
Ընդամենը ժապավինված է, ստորագրությամբ և կնիքով ամրագրված է պատճենի [անընթեռնելի] թերթ |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավական դեպարտամենտի տնօրեն՝ |
Վ. Ի. Տարասկին |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հուլիսի 2023 թվական: