Գլխավոր տեղեկություն
Номер
N 836-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (12.10.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
11.10.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.10.2010
Дата вступления в силу
12.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հոկտեմբերի 2010 թվականի N 836-Ա

 

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ԱՊՀ մասնակից պետությունների Մշակութային համագործակցության խորհրդի հոբելյանական XXV նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանի` 2010 թվականի հոկտեմբերի 4-6-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված միջոցներից։

2. Ընդունել ի գիտություն, որ Հ. Պողոսյանի` Մոսկվա գործուղման հետ կապված կեցության ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հոկտեմբերի 11
Երևան