Գլխավոր տեղեկություն
Номер
N 1330-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (13.10.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.10.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.10.2010
Дата вступления в силу
13.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հոկտեմբերի 2010 թվականի N 1330-Ա

 

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ «ՀՐԱԶԴԱՆ ՔԱՂԱՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված օրինակելի կանոնադրության 23-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում անցկացված «Հրազդան քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավում» (երկու լոտ) միջազգային մրցույթի արդյունքները` «Ագաթ 777» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (լոտ 1) 1, 118, 049, 092.0 դրամ և «ՇՄՇ-23» բաց բաժնետիրական ընկերություն -«Շինաշխարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն» համատեղ ձեռնարկությանը (լոտ 2) 908, 105, 182.0 դրամ պայմանագրային արժեքներով` մրցույթի հաղթող ճանաչելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. հոկտեմբերի 12
 Երևան 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան