ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հուլիսի 2010 թվականի N 905-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի N 962-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը գույք ամրացնելու և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության օգտագործմանը գույք հանձնելու մասին» N 962-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետում «250.0» թիվը փոխարինել «261.88» թվով.
2) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «2568.9» թիվը փոխարինել «2475.23» թվով.
3) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «174.154» թիվը փոխարինել «186.034» թվով.
4) որոշման N 3 հավելվածի ցանկի`
ա. 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
բ. «Ընդամենը» տողի 4-րդ սյունակում «2568.9» թիվը փոխարինել «2475.23» թվով, իսկ 5-րդ սյունակում «329.932.891» թիվը` «329.927.622» թվով։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. հուլիսի 26 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|