ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0544/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0544/02/08 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան | |
Դատավորներ՝ Ա. Մկրտչյան Ն. Բարսեղյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Է. Հայրիյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. Խունդկարյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2010 թվականի մայիսի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Հայկ Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.12.2009 թվականի որոշման դեմ` ըստ Վոլոդյա Ղազարյանի դիմումի` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.03.2009 թվականի որոշման մեջ թույլ տրված վրիպակն ուղղելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան (այսուհետ` Վերաքննիչ դատարան)` Վոլոդյա Ղազարյանը պահանջել է ուղղել Վերաքննիչ դատարանի 12.03.2009 թվականի որոշման մեջ թույլ տրված վրիպակը, այն է` եզրափակիչ մասում ավելացնել «հողամասի» բառը։
Վերաքննիչ դատարանի 16.12.2009 թվականի որոշմամբ Վոլոդյա Ղազարյանի ներկայացուցիչ Անժելա Կարապետյանի դիմումը բավարարվել է։ Որոշվել է՝ «Ուղղել թիվ ԵԱՔԴ/0544/02/08 քաղաքացիական գործով 12.03.2009 թվականի որոշման մեջ թույլ տրված վրիպակը և որոշման եզրափակիչ մասում կարդալ «…Վոլոդյա Ղազարյանի հայցը բավարարել. ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Վոլոդյա Ղազարյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Հովսեփ Էմինի թիվ 104 տան, ըստ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Արաբկիրի ՏՍ-ի 15.01.2007 թվականին տրված հատակագծի` թիվ 1 շինության առաջին հարկի թիվ 1` 7.5 քմ, թիվ 2` 18.7 քմ, թիվ 3` 4.0 քմ, թիվ 5` 0.9 քմ, թիվ 2 շինության թիվ 1` 4.2 քմ, թիվ 2` 4.3 քմ, թիվ 3` 10.2 քմ, թիվ 4` 21.1 քմ շինությունների և 62.8քմ հողամասի նկատմամբ և այդ մասով անվավեր ճանաչել 14.02.2005 թվականին Հայկ Սարգսյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (սեղանամատյանում գրանցված է թիվ 3369 համարի տակ) և Հայկ Սարգսյանի անվամբ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Արաբկիրի ՏՍ-ում 30.06.2005 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը»։ Մնացածն ըստ որոշման»։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հայկ Սարգսյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վոլոդյա Ղազարյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի ուսումնասիրել գործում առկա ապացույցները, ինչի արդյունքում, ուղղելով վճռում թույլ տրված վրիպակը և ճանաչելով Վոլոդյա Ղազարյանի սեփականության իրավունքը Երևանի Հովսեփ Էմինի թիվ 104 տան հասցեում գտնվող 62.8քմ հողամասի նկատմամբ, փոփոխել է դատական ակտի բովանդակությունը և էությունը։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերանայել Վերաքննիչ դատարանի 16.12.2009 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` դիմումը մերժել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանի կողմից որոշումը կայացվել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, հետևաբար վճռաբեկ բողոքը պետք է մերժել և դատական ակտը թողնել օրինական ուժի մեջ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Դիմելով Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` Դատարան)` Վոլոդյա Ղազարյանը պահանջել է մասնակի անվավեր ճանաչել Երևանի Հովսեփ Էմինի թիվ 104 տան նկատմամբ Հայկ Սարգսյանի անվամբ 14.02.2005 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը թիվ 1 շինության 1-ին հարկի թիվ 1` 7.5քմ, թիվ 2` 18.7քմ, թիվ 3` 4.0քմ, թիվ 5` 0.9քմ, թիվ 2 շինության թիվ 1` 4.2քմ, թիվ 3` 10.2քմ և թիվ 4` 21.1քմ մակերեսներով շինությունների մասով և այդ շինությունների և հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել և գրանցել սեփականության իրավունքը։
2) Դատարանի 14.10.2008 թվականի վճռով հայցը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ.186-189)։
3) Վերաքննիչ դատարանի` 12.03.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ Վոլոդյա Ղազարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանվել է և փոփոխվել` հայցը բավարարվել է «ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Վոլոդյա Ղազարյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Հովսեփ Էմինի թիվ 104 տան, ըստ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Արաբկիրի ՏՍ-ի 15.01.2007 թվականի տրված հատակագծի` թիվ 1 շինության, առաջին հարկի թիվ 1` 7.5քմ, թիվ 2` 18.7քմ, թիվ 3` 4.0քմ, թիվ 5` 0.9քմ, թիվ 2 շինության թիվ 1` 4.2քմ, թիվ 2` 4.3քմ, թիվ 3` 10.2քմ, թիվ 4` 21.1քմ շինությունների նկատմամբ և այդ մասով անվավեր ճանաչել 14.02.2005 թվականին Հայկ Սարգսյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (սեղանամատյանում գրանցված է թիվ 3369 համարի տակ) և Հայկ Սարգսյանի անվամբ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Արաբկիրի ՏՍ-ում 30.06.2005 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը» (հատոր 2-րդ, գ.թ. 34-38)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը, ուղղել թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալները` չփոփոխելով վճռի բովանդակությունը և էությունը։
Վերը նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը դատարանին հնարավորություն է ընձեռել դատական ակտում թույլ տրված վրիպակն ուղղել` չփոփոխելով դատական ակտի բովանդակությունը և էությունը։
Վերաքննիչ դատարանի 12.03.2009 թվականի որոշումից հետևում է, որ վերջինս Երևանի Հովսեփ Էմինի թիվ 104 տան հասցեում գտնվող 62.8քմ հողամասի վերաբերյալ պահանջ չի քննել, հետևաբար, դատական ակտի եզրափակիչ մասը դրա վերաբերյալ որևէ եզրահանգում չէր կարող պարունակել:
Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, ճանաչելով Վոլոդյա Ղազարյանի սեփականության իրավունքը Երևանի Հովսեփ Էմինի թիվ 104 տան հասցեում գտնվող 62.8քմ հողամասի նկատմամբ, փոփոխել է դատական ակտի բովանդակությունը և էությունը։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.12.2009 թվականի որոշումը և այն փոփոխել. Վոլոդյա Ղազարյանի դիմումը մերժել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Է. Հայրիյան |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Ե. Խունդկարյան | ||
Տ. Պետրոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|