Գլխավոր տեղեկություն
Номер
N 909-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.07.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.07.30/35(769) Հոդ.877
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.07.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.07.2010
Дата вступления в силу
31.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հուլիսի 2010 թվականի N 909-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 449-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի «Բարձրագույն մասնագիտական և հետբուհական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը հաստատելու մասին» N 449-Ն որոշմամբ հաստատված բարձրագույն մասնագիտական և հետբուհական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «9. Փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա պետական կրթական չափորոշիչները հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը (ռազմական, ոստիկանական և բժշկական (այդ թվում` ռազմաբժշկական) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության չափորոշիչների դեպքում` Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական կառավարման լիազորված մարմինների հետ նախապես համաձայնեցված)»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հուլիսի 26
Երևան