Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 137-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.08.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.08.02/18(370) Հոդ.192
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
22.06.2010
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
23.06.2010
Дата вступления в силу
12.08.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 հուլիսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 05010264

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

22 հունիսի 2010 թ.

թիվ 137-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի ԹԻՎ 68-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը և «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի փետրվարի 16-ի «Երաշխիքային վճարները հաշվարկելու և բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին երաշխիքային վճարները հաշվարկելու, ավանդատուների թվի և հատուցման ենթակա գումարի վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգը» հաստատելու մասին թիվ 68-Ն որոշմամբ հաստատված «Երաշխիքային վճարները հաշվարկելու և բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին երաշխիքային վճարները հաշվարկելու, ավանդատուների թվի և հատուցման ենթակա գումարի վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգում» (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կարգի 3.1.1-րդ կետում «Կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքներով» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքներով» բառերով:

2) Կարգը լրացնել նոր 3.2.3.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.

«3.2.3.1. «1000 դրամը չգերազանցող երաշխավորված ավանդների գումարը» տողը լրացվում է միայն 9-րդ սյունակի համար, որտեղ լրացվում է 1000 (հազար) հայկական դրամը չգերազանցող երաշխավորված ավանդների ընդհանուր գումարը, որոնք Օրենքի համաձայն ենթակա չեն հատուցման: Սույն տողում չեն լրացվում միայն նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականը ներդրված դրամական ավանդների և 1993-1996 թվականների ընթացքում ձևավորված միացյալ հաշիվների վերաբերյալ տվյալները:»:

3) Կարգի 3.2.11-րդ կետը «համապատասխան տողերում նշված թվերի հանրագումարները» բառերից հետո լրացնել «, բացառությամբ 4-րդ տողի, որը լրացվում է սույն կարգի 3.2.3.1-րդ կետի համաձայն» բառերով:

4) Կարգի 3.3.-րդ կետում «Կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքներով» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքներով» բառերով:

5) Կարգի 6.1.-րդ կետում «հաշվետու եռամսյակին հաջորդող եռամսյակի երկրորդ ամսվա 10-րդ աշխատանքային օրը» բառերը փոխարինել «հաշվետու եռամսյակի վերջին օրվան հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

6) Կարգի հավելված 1-ի Աղյուսակ 2-ը լրացնել նոր տողով` հետևյալ բովանդակությամբ.

 

4

1000 դրամը
չգերազանցող
երաշխավորված
ավանդների գումարը

 

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2010 թ. հունիսի 23

ք. Երևան