Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ (ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ) ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի վրա,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 11-րդ հոդվածի առաջին պարբերության տեքստում «2021 թվական» բառերը փոխարինել «2022 թվական» բառերով։
Հոդված 2
Սույն արձանագրությունը ժամանակավոր կիրառվում է ստորագրման օրվանից և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։ Այն անդամ պետության համար, որի օրենսդրությունը չի նախատեսում միջազգային պայմանագրերի ժամանակավոր կիրառման հնարավորություն, սույն արձանագրությունը կիրառվում է սույն արձանագրությունն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը այդ անդամ պետության կողմից կատարվելու օրվանից և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։
Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում սույն արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։
Կատարված է Նուր-Սուլթան քաղաքում, 2022 թվականի հունիսի 10-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով:
Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։
Հայաստանի Հանրապետության կողմից՝ |
Բելառուսի Հանրապետության կողմից՝ |
Ղազախստանի Հանրապետության կողմից՝ |
Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության կողմից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: