Գլխավոր տեղեկություն
Номер
N 501-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.07.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
02.07.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.07.2010
Дата вступления в силу
03.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 2010 թվականի N 501-Ա
 

ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև տնտեսական կապերի համակարգման միջկառավարական հանձնաժողովի արձանագրությամբ 2001 թվականի դեկտեմբերի 27-ին Թեհրանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության բնապահպանական վարչության միջև բնապահպանական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի և դրանից բխող` Արաքս գետի աղտոտման պատճառների և հետևանքների ուսումնասիրմանը նվիրված հայ և իրանական փորձագետների աշխատանքային խմբի 11-րդ նիստի արձանագրության 9-րդ կետի պահանջները` 2010 թվականի հուլիսի 13-16-ը Երևանում աշխատանքային խմբի հանդիպման կապակցությամբ՝

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ կազմակերպել հյուրերի (7 մարդ) դիմավորումն ու ճանապարհումը և ապահովել միջոցառման իրականացումը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ հանդիպման կազմակերպման հետ կապված ծախսերը` 2762000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ներկայացրած հաշվետվության:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հուլիսի 2
Երևան