ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2010 թվականի N 586-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ Համաշխարհային բանկի զարգացման քաղաքականության վարկային 2-րդ ծրագրի (ԶՔՎ-2) իրականացման աջակցության առաքելության հուշագրում ներկայացված առաջարկությունները քննարկելու և հանքարդյունաբերության ոլորտում հարկային գործող ռեժիմի կատարելագործման վերաբերյալ մինչև 2010 թվականի օգոստոսի 31-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն վերջնական առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` հետևյալ անհատական կազմով`
Ս. Կարայան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Ա. Գալստյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ |
Ա. Ալավերդյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ |
Վ. Միրումյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ |
Վ. Վարդանյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վարչության պետ |
Ա. Հարությունյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի էկոնոմիկայի վարչության պետ |
Հ. Թորոսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսչությունների աշխատանքների համակարգման վարչության բաժնի պետ |
Ա. Մանուկյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության բաժնի պետ |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|