Գլխավոր տեղեկություն
Номер
N 403-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.06.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
03.06.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.06.2010
Дата вступления в силу
04.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հունիսի 2010 թվականի N 403-Ա

 

Ա. ԲԵՅԲՈՒԹՅԱՆԻ` ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հու­լիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Համաշխարհային մաքսային կազմակերպության շրջանակներում նախատես­վող տեղե­կատվության կառավարման ենթակոմիտեի 59-րդ հանդիպման աշխատանք­ներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտ­նե­րի կոմի­տեի նախագահի տեղակալ Ա. Բեյբությանի` 2010 թվականի հունիսի 1-4-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրա­պե­տու­թյան կառավարությանն առըն­թեր պետա­կան եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նյութական խրախուս­ման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկա­մուտ­նե­րի կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Բեյբությանին` եռօրյա ժամկետում Հայաս­տանի Հանրապե­տության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գոր­ծուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հունիսի 3
Երևան