Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 160-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.09.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.09.01/20(372) Հոդ.247
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
20.07.2010
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
22.07.2010
Дата вступления в силу
11.09.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 օգոստոսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 05010310

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

20 հուլիսի 2010 թ.

թիվ 160-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ը հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 21.1-րդ կետում.

ա. առաջին նախադասությունը «որակավորման վկայական» բառերից հետո լրացնել «, որի համար մասնաճյուղի ղեկավարները պետք է անցնեն սույն կանոնակարգի 10.2-րդ գլխով սահմանված հարցազրույցը (սահմանափակ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերի համար) կամ հանձնեն սույն կանոնակարգի 10.3-րդ գլխով սահմանված քննությունը» բառերով:

բ. երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընդ որում, հարցազրույց անցնելու կամ քննություն հանձնելու պահանջը պարտադիր չէ բանկերի այն մասնաճյուղերի ղեկավարների համար, որոնց մասով Կենտրոնական բանկի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման եզրակացության համաձայն բավարարված են հետևյալ պահանջները.»:

գ. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) բանկի ներքին հսկողության համակարգը բավարարում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 71-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանների» պահանջներին, և»:

դ. 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

2) 55-րդ կետի 3-րդ ենթակետը վերջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Թղթային ձևով որակավորման վկայականը տրամադրվում է հարցազրույցն անցկացնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում:»:

3) 56-րդ կետում.

ա. 4-րդ ենթակետը «բացառությամբ սույն կանոնակարգի 54-րդ կետում նշված մասնաճյուղի կառավարչի» բառերից հետո լրացնել «և սույն կանոնակարգի 21.1-րդ կետի 1-4 ենթակետերին բավարարող բանկի մասնաճյուղի կառավարչի» բառերով:

բ. 5-րդ ենթակետում «(բացառությամբ սույն կանոնակարգի 54-րդ կետում նշված մասնաճյուղի կառավարչի)» բառերը փոխարինել «(բացառությամբ սույն կանոնակարգի 54-րդ կետում նշված մասնաճյուղի գլխավոր հաշվապահի և սույն կանոնակարգի 21.1-րդ կետի 1-4 ենթակետերին բավարարող բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահի)»:

4) 66-րդ կետում.

ա. առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն` հետևյալ բովանդակությամբ.

«Կենտրոնական բանկի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման եզրակացության համաձայն սույն կանոնակարգի 21.1-րդ կետի 1-4 ենթակետերով սահմանված պահանջներին բավարարող բանկի մասնաճյուղերի դեպքում, մասնաճյուղի ղեկավարներին որակավորման վկայականները (համապատասխան քննությունը չհանձնելու դեպքում) տրամադրվում են թղթային ձևով` համաձայն սույն Կանոնակարգի ենթահավելված 16-ի, մասնաճյուղի ղեկավարների գրանցման օրվանից հետո տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում:»:

բ. Երկրորդ նախադասությունը «քննությունը հանձնելու օրվանից» բառերից հետո լրացնել «(սույն կետով սահմանված կարգով մասնաճյուղի ղեկավարի որակավորման վկայականը ղեկավարների գրանցումից հետո տրամադրելու դեպքում` ղեկավարների գրանցման օրվանից)» բառերով:

5) 67-րդ կետը առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Սույն կանոնակարգի 66-րդ կետում նշված մասնաճյուղի ղեկավարներին տրված որակավորման վկայականների գործողության ժամկետը լրանալու դեպքում բանկը կարող է դիմել Կենտրոնական բանկ` մասնաճյուղի ղեկավարներին առանց քննություն հանձնելու նոր որակավորման վկայականներ տրամադրելու նպատակով: Սույն կանոնակարգի 21.1-րդ կետի 1-4 ենթակետերով սահմանված պահանջներին բավարարելու դեպքում բանկի մասնաճյուղի ղեկավարների նոր որակավորման վկայականները տրամադրվում են դիմումը ստանալուց 15 աշխատանքային օր հետո:»:

6) 71.1-րդ կետը երկրորդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Սույն կետում նշված մասնաճյուղի ղեկավարների որակավորման վկայականը տրվում է սույն կանոնակարգի 66-րդ կետում նշված կարգով և ժամկետներում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2010 թ. հուլիսի 22

ք. Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան