Գլխավոր տեղեկություն
Номер
N 551-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.07.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
19.07.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.07.2010
Дата вступления в силу
20.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հուլիսի 2010 թվականի N 551-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ` ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Մսամթերքի վերամշակման գործընթացին ծանոթանալու և մսամթերքի վերամշակման գործարաններ այցելելու, ինչպես նաև արտահանման և տրանսպորտային փոխադրումների գործընթացներին ծանոթանալու նպատակով 2010 թվականի հուլիսի 20-28-ը Հնդկաստանի Հանրապետություն գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության` Հնդկաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել`

1) Ս. Սուքիասյանինը, Տ. Գասպարյանինը, Ա. Ավետիսյանինը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ա. Վահանյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

3. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության` Հնդկաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված մյուս ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել պատվիրակության` Հնդկաստանի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը և աջակցել տեղում պատվիրակության աշխատանքների կազմակերպմանը։

5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Ա. Վահանյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հնդկաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հուլիսի 19
Երևան

 

 

 

 Հավելված
 ՀՀ վարչապետի 2010 թ.
 հուլիսի 19-ի N 551-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-28-Ը ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ա. Վահանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ (պատվիրակության ղեկավար)
   
Ա. Ավետիսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
   
Տ. Գասպարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչության պետ
   
Ս. Սուքիասյան - «ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան