Գլխավոր տեղեկություն
Номер
N 786-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (29.09.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
28.09.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.09.2010
Дата вступления в силу
29.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2010 թվականի N 786-Ա

 

Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՔԻՇՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Գ. Գրիգորյանին 2010 թվականի սեպտեմբերի 27-30-ը գործուղել Քիշնև (Մոլդովայի Հանրապետություն)՝ Կապի տարածաշրջանային համագործակցությանն առընթեր տեղեկատվայնացման հարցերով ԱՊՀ համակարգող խորհրդի 16-րդ նիստին մասնակցելու համար:

2. Գ. Գրիգորյանի՝ Քիշնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Գ. Գրիգորյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Քիշնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 28
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան