Գլխավոր տեղեկություն
Номер
N 253
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (09.03.2000-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.07.31/17
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.07.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.07.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.07.1997
Дата вступления в силу
10.08.1997

040.0253.09.07.97

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
9 հուլիսի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հուլիսի 1997 թ. N 253
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 560, 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 138 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝

1. Սեփականաշնորհել 9197 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայկոմունջերմէներգո» («Հայջերմաէներգո» ԳԱՊՁ) պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Հայկոմունջերմէներգո» բաց բաժնետիրական ընկերության։

1.2. «Հայկոմունջերմէներգո» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

1.3. «Հայկոմունջերմէներգո» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 2100 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 2100 հազ. դրամ։

1.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 210 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

1.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 7098 հազ. դրամ։

1.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Հայկոմունջերմէներգո» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

1.8. Սահմանել, որ «Հայկոմունջերմէներգո» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

1.9. Սահմանել, որ «Հայկոմունջերմէներգո» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայկոմունջերմէներգո» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

2.1. Սեփականաշնորհել 59359 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Աշտարակի նորոգման շինարարական կարգաբերման պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Աշտարակի նորոգման շինարարական կարգաբերում» բաց բաժնետիրական ընկերության։

2.2. Աշտարակի նորոգման շինարարական կարգաբերման պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

2.3. Աշտարակի նորոգման շինարարական կարգաբերման պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

2.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 19580 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 19580 հազ. դրամ։

2.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1958 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

2.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 39778 հազ. դրամ։

2.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Աշտարակի նորոգման շինարարական կարգաբերում» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

2.8. Սահմանել, որ «Աշտարակի նորոգման շինարարական կարգաբերում» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

2.9. Սահմանել, որ «Աշտարակի նորոգման շինարարական կարգաբերում» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ  բաժանորդագրությունն սկսվում Է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա  ընթացքում։

2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Աշտարակի նորոգման շինարարական կարգաբերում» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

3.1. Սեփականաշնորհել 7396 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հրազդանի վերելակային տնտեսություն» պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Հրազդանի վերելակային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության։

3.2. «Հրազդանի վերելակային տնտեսություն» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում Է որպես գույքային համալիր։

3.3. «Հրազդանի վերելակային տնտեսություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 640 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 640 հազ. դրամ։

3.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում Է 64 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

3.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 6757 հազ. դրամ։

3.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա  ժամկետում`

ա) հաստատել «Հրազդանի վերելակային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

3.8. Սահմանել, որ «Հրազդանի վերելակային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում Է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

3.9. Սահմանել, որ «Հրազդանի վերելակային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում Է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հրազդանի վերելակային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:

4.1. Սեփականաշնորհել 28446 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կանազիտ» գիտաարտադրական ֆիրմա» պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Կանազիտ» գիտաարտադրական ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության:

4.2. «Կանազիտ» գիտաարտադրական ֆիրմա» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

4.3. «Կանազիտ» գիտաարտադրական ֆիրմա» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

4.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 15560 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 15560 հազ. դրամ։

4.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1556 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

4.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 12891 հազ. դրամ։

4.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Կանազիտ» գիտաարտադրական ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

4.8. Սահմանել, որ «Կանազիտ» գիտաարտադրական ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

4.9. Սահմանել, որ «Կանազիտ» գիտաարտադրական ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

4.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Կանազիտ» գիտաարտադրական ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

5.1. Սեփականաշնորհել 27384 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արարատ» («Արարատ» ԼԿՁ) փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Արարատ» բաց բաժնետիրական ընկերության։

5.2. «Արարատ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

5.3. «Արարատ» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

5.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 14180 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 11340 հազ. դրամ։

5.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1134 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

5.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 13204 հազ. դրամ։

5.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Արարատ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության  ձեռնարկությունների պետական  ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

5.8. Սահմանել, որ «Արարատ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա  ընթացքում։

5.9. Սահմանել, որ «Արարատ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

5.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արարատ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

6.1. Սեփականաշնորհել 12463 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արիմեքս» ֆիրմա» պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Արիմեքս» բաց բաժնետիրական ընկերության։

6.2. Սահմանել, որ բաժնետոմսերի բաժանորդագրությունը համարվում է կայացած բաժանորդագրության վաճառքի ենթակա բաժնետոմսերի ոչ պակաս 25 տոկոսի բաժանորդագրության դեպքում, բացառությամբ աշխատավորական կոլեկտիվի կողմից բաժնետոմսերի բաժանորդագրված քանակի։

6.3. «Արիմեքս» ֆիրմա» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

6.4. «Արիմեքս» ֆիրմա» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

6.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 12180 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 12180 հազ. դրամ։

6.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1218 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

6.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 284 հազ. դրամ։

6.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Արիմեքս» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

6.9. Սահմանել, որ «Արիմեքս» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

6.10. Սահմանել, որ «Արիմեքս» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

6.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արիմեքս» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

7.1. Սեփականաշնորհել 188606 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արմավիրի թռչնաբուծական ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Արմավիրի թռչնաբուծական ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության։

7.2. «Արմավիրի թռչնաբուծական ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

7.3. «Արմավիրի թռչնաբուծական ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

7.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 179750 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 143800 հազ. դրամ։

7.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 14380 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

7.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 8856 հազ. դրամ։

7.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Արմավիրի թռչնաբուծական ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

7.8. Սահմանել, որ «Արմավիրի թռչնաբուծական ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

7.9. Սահմանել, որ «Արմավիրի թռչնաբուծական ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

7.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արմավիրի թռչնաբուծական ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

8.1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունիսի 6-ի Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին» N 168 որոշման 12-րդ կետը` «Երևանի N 2 տաքսոմոտորային ԱՏՁ»-ն սեփականաշնորհելու մասին։

8.2. Սեփականաշնորհել 228451 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երևանի N 2 ՏԱՏՁ» պետական ձեռնարկության Ա տարածքը` դրա աշխատավորական կոլեկտիվին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով։

8.3. «Երևանի N 2 ՏԱՏՁ» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել Բ տարածքն ու տեխնիկական սպասարկման շենքը (գնահատված արժեքը` 335125 հազ. դրամ, պասսիվները` 35038 հազ. դրամ) և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը։

8.4. «Երևանի N 2 ՏԱՏՁ» պետական ձեռնարկության Բ տարածքի կազմից առանձնացնել 61814 հազ. դրամ գնահատված արժեքով 61 առևանգված ավտոմեքենաները և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի  Հանրապետության տրանսպորտի նախարարության տնօրինությանը։

8.5. «Երևանի N 2 ՏԱՏՁ» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բնակելի շենքի անավարտ շինարարությունը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հանձնել Շահումյանի թաղային համայնքին սեփականության իրավունքով։

8.6. «Երևանի N 2 ՏԱՏՁ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական  կոլեկտիվի անդամների միջև։

8.7. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 228450 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 228450 հազ. դրամ։

8.8. Վճարման ենթակա պասսիվներ չկան։

8.9. Գույքի գնումն իրականացնել երկու ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

9.1. Սեփականաշնորհել 28875 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Իմպուլս» փակ բաժնետիրական ընկերության Նոյեմբերյանի «Ելակ» դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Ելակ» բաց բաժնետիրական ընկերության։

9.2. «Իմպուլս» փակ բաժնետիրական ընկերության Նոյեմբերյանի «Ելակ» դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

9.3. «Իմպուլս» փակ բաժնետիրական ընկերության Նոյեմբերյանի «Ելակ» դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

9.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 27360 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 21890 հազ. դրամ։

9.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2189 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

9.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 1513 հազ. դրամ։

9.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Ելակ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

9.8. Սահմանել, որ «Ելակ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ  ամսվա ընթացքում:

9.9. Սահմանել, որ «Ելակ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

9.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ելակ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

10.1. Սեփականաշնորհել 897184 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայապակի» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Հայապակի» բաց բաժնետիրական ընկերության։

10.2. «Հայապակի» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել N 1, 2 հանրակացարանները, բնակելի շենքի անավարտ շինարարությունը և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Կոտայքի մարզի Բյուրեղավանի թաղային համայնքին` սեփականության իրավունքով։

10.3. «Հայապակի» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել պատրաստի արտադրանքի ցուցասրահի նմուշները` 788 հատ (առանց արժեքի) և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության տնօրինությանը։

(10.3-րդ կետը փոփ. 12.02.00 N 66)

10.4. «Հայապակի» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի  անդամների միջև։

10.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 785270 հազ. դրամ. որից բաժանորդագրության ենթակա մասը` 628210 հազ. դրամ:

10.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 62821 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

10.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 111918 հազ. դրամ։

10.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Հայապակի» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

10.9. Սահմանել, որ «Հայապակի» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

10.10. Սահմանել, որ «Հայապակի» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

10.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայապակի» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

11.1. Սեփականաշնորհել 173495 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայք» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Հայք» բաց բաժնետիրական ընկերության։

11.2. «Հայք» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել հանրակացարանը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Շենգավիթի թաղային համայնքին` սեփականության իրավունքով։

(11.2-րդ կետը փոփ. 26.05.98 N 314)

11.3. «Հայք» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

11.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 109950 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 87960 հազ. դրամ։

11.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 8796 բաժնետոմսի` յուրաքանչյուր 10000 դրամ անվանական արժեքով։

11.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 63547 հազ. դրամ։

11.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Հայք» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

11.8. Սահմանել, որ «Հայք» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ  ամսվա ընթացքում։

11.9. Սահմանել, որ «Հայք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

11.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայք» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել  բաժանորդագրությունը։

12.1. Սեփականաշնորհել 13190 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արթիկի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Արթիկի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության։

12.2. «Արթիկի կոմունալ տնտեսություն պետական ձեռնարկության կազմից առանձնացնել N 2 դպրոցի անավարտ շինարարությունը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Շիրակի մարզպետարանի տնօրինությանը, N 1, 2 մսուր-մանկապարտեզների անավարտ շինարարությունները` Արթիկի քաղաքային համայնքին` սեփականության իրավունքով։

12.3. «Արթիկի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել հյուրանոցը և այն սեփականաշնորհել բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով:

Գույքի գնահատումը կատարել «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

12.4. «Արթիկի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել հին հյուրանոցը և այն սեփականաշնորհել բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով։

Գույքի գնահատումը կատարել «փոքր» օբյեկտների համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

12.5. «Արթիկի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել «Մասիս» ՍՊԸ-ին վարձակալության տրված N 1 բաղնիքը, որը Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 8-ի «Վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին» N 129 որոշմամբ սեփականաշնորհվել Է վարձակալին։

12.6. «Արթիկի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել N 3 բաղնիքը և այն սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվին` «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

12.7. «Արթիկի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

12.8. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսը հանձնել Արթիկի քաղաքային համայնքին` սեփականության իրավունքով։

12.9. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 9600 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 6330 հազ. դրամ։

12.10. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում Է 633 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

12.11. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 3596 հազ. դրամ։

12.12. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Արթիկի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

12.13. Սահմանել, որ «Արթիկի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

12.14. Սահմանել, որ «Արթիկի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

12.15. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արթիկի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

13.1. Թույլատրել «էլեն» արտադրական կոոպերատիվին գնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից վարձակալած` 447 հազ. դրամ արժեքով գույքը:

13.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

14.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին» N 138 որոշման 5.1-րդ կետից հանել «առանց տարածքի» բառերը։

15.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Դալարի գինու գործարան» պետական ձեռնարկությունը բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհելու մասին» N 560 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 7-րդ կետում «16335» թիվը փոխարինել «3267» թվով։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան