Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 13-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.07.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.07.15/17(369) Հոդ.181
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
11.06.2010
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
11.06.2010
Дата вступления в силу
25.07.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 հուլիսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 60310246

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

11 հունիսի 2010 թ.

 թիվ 13-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ «ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ (ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ) ԲՆՈՒԹԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԲՆԱԿԲՆՈՒԹԱԳԻՐ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մարդահամարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը և ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

 

Հաստատել`

 

1. Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի մարդահամարի և 2010 թվականի փորձնական մարդահամարի ընթացքում «Բազմաբնակարան շենքի բնակարանների (կացարանների) բնութագրի վերաբերյալ» Ձև թիվ 1-ԲՆԱԿԲՆՈՒԹԱԳԻՐ պետական վիճակագրական դիտարկման հարցաթերթի ձևը՝ համաձայն հավելված 1-ի։

2. Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի մարդահամարի և 2010 թվականի փորձնական մարդահամարի ընթացքում «Բազմաբնակարան շենքի բնակարանների (կացարանների) բնութագրի վերաբերյալ» Ձև թիվ 1-ԲՆԱԿԲՆՈՒԹԱԳԻՐ պետական վիճակագրական դիտարկման հարցաթերթի ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

2010 թվականի հունիսի 11-ի

թիվ 13-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության

2011 թվականի մարդահամար

2010 թվականի փորձնական մարդահամար

 

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է

Ներկայացնում են

Հարցաթերթի ներկայացման ժամկետը

Ազգային վիճակագրական ծառայության մարզային և Երևան քաղաքի գործակալություններ (տարածքային բաժին)

1. Քաղաքային և գյուղական համայնքները, Երևանի վարչական շրջանները
2. Իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը

մինչև սեպտեմբերի 1-ը

Ով է ներկայացնում_________________________

(անվանումը)

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը __________

________________________________________

 

Գտնվելու

վայրը____________________________________

_______________________ /___/___/___/___/

 (փոստային դասիչ)

 

Մարզը_______________Համայնքը____________

 

Պետական ռեգիստրում գրանցման

 

համարը /__ /___/___/___/___/___/___/___/___/___/__ /__ 

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) 

ծածկագիրը /___/___/___/___/___/___/___/___/

 

Հարկ վճարողի հաշվառման

համարը /___/___/___/___/___/___/___/___/

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ

ԹԻՎ 1- ԲՆԱԿԲՆՈՒԹԱԳԻՐ

ՉԼՐԱՑՆԵԼ ò

ՏԳՏԴ /___/___/___/___/___/

Մարզ /___/___/___/

Համայնք /___/___/___/

 

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ

 

Հ Ա Ր Ց Ա Թ Ե Ր Թ

 

Բազմաբնակարան շենքի բնակարանների (կացարանների) բնութագրի վերաբերյալ

(լրացվում է յուրաքանչյուր բազմաբնակարան շենքի համար)

 

Մարզը______________________Տարածքը__________________________

 

Համայնքը_____________________Բնակավայրը________________________

 

Վարչական շրջանը

Պողոտա, փողոց, նրբանցք, փակուղի____________________________________

 

Շենքի համարը _____________Շահագործման հանձնման տարեթիվը ___________

 

Արտաքին պատերի շինանյութը ________________________________________

 

Բնակարանի (սենյակի)համարը

Սենյակների(մահճակալ-տեղերի) քանակը

Ընդհանուր մակերեսը(քառ. մետր)

Բնակարանի (սենյակի)համարը

Սենյակների(մահճակալ-տեղերի) քանակը

Ընդհանուր մակերեսը(քառ. մետր)

1

2

3

1

2

3

           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           

 

Լրացնող ______________________  ______________________

  (Ազգանուն, անուն)

(Ստորագրություն, պաշտոն)

__________________________    «___»___________201__թ.

(Հեռախոսահամար(ներ))

(Լրացման ամսաթիվը)

 

 

Հավելված 2

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

2010 թվականի հունիսի 11-ի

թիվ 13-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՁԵՎ ԹԻՎ 1 - ԲՆԱԿԲՆՈՒԹԱԳԻՐ «ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ (ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ) ԲՆՈՒԹԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Բազմաբնակարան շենքի բնակարանների (կացարանների) բնութագրի վերաբերյալ» ձև թիվ 1-բնակբնութագիր պետական վիճակագրական դիտարկման հարցաթերթի (այսուհետ` Հարցաթերթ) լրացման կարգը:

2. Հարցաթերթը լրացնում են քաղաքապետարանները, գյուղապետարանները, Երևանի վարչական շրջանները (իրենց սեփականությունը հանդիսացող յուրաքանչյուր բազմաբնակարան շենքի մասով), ինչպես նաև իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը (որոնք իրենց հաշվեկշռում ունեն բնակարանային ֆոնդ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգով:

3. Հարցաթերթը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մարզային և Երևան քաղաքի գործակալություններին (տարածքային բաժիններին)` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող սեպտեմբերի 1-ը: Քանի որ, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 26-ի թիվ 301-Ն որոշման, Հայաստանի Հանրապետությունում հերթական մարդահամարը կանցկացվի 2011 թվականի հոկտեմբերի 12-21-ը ներառյալ, իսկ փորձնական մարդահամարը` 2010 թվականի հոկտեմբերի 21-30-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գետահովիտի, Գանձաքարի, Աչաջուրի և Խաշթառակի գյուղական համայնքներում, ուստի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքային համայնքի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գետահովիտ, Գանձաքար, Աչաջուր և Խաշթառակ գյուղական համայնքների բազմաբնակարան շենքերի բնակարանների (կացարանների) բնութագրի վերաբերյալ հարցաթերթերը պետք է ներկայացվեն մինչև 2010 թվականի սեպտեմբերի 1-ը, իսկ Հայաստանի Հանրապետության մնացած քաղաքային և գյուղական համայնքների և Երևան քաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի բնակարանների (կացարանների) բնութագրի վերաբերյալ հարցաթերթերը պետք է ներկայացվեն մինչև 2011 թվականի սեպտեմբերի 1-ը:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՀԱՐՑԱԹԵՐԹՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Բազմաբնակարան շենք՝ շենք, որում մեկից ավելի սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանում է բնակարան և (կամ) ոչ բնակելի տարածք, և որի կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասը կամ շենքի ընդհանուր գույքը չի կարող առանձնացվել բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների սեփականատերերի միջև:

6. Բնակարան՝ բնակության համար նախատեսված և իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված կամ համարակալված տարածք (շինություն):

7. Հանրակացարանների, մանկական խնամատարական կազմակերպությունների, տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպությունների և գիշերօթիկ դպրոցների առկայության դեպքում սենյակները համարվում են մեկ սենյականոց բնակարաններ: Բնակելի սենյակը բնակարանի, հանրակացարանի մի մասն է, որը մյուս մասերից անջատված է խուլ պատերով կամ միջնորմներով և նախատեսված է բնակվելու և հանգստի համար: Բնակության համար նախատեսված սենյակների ընդհանուր մակերեսի մեջ չեն հաշվառում շենքի պարետի, սպասարկող անձնակազմի ծառայողական սենյակների, հանգստի սենյակի, ճաշարանի, բուֆետի, գրադարանի, ընթերցասրահի, մարզասրահի, կենցաղային սպասարկման կետերի, վարսավիրանոցների, բուժսենյակների մակերեսները:

8. Ընդհանուր մակերեսը որոշվում է բնակարանների, մասնագիտացված տների (մանկական խնամատարական կազմակերպություններ, տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպություններ, դպրոցներին կից գիշերօթիկներ և գիշերօթիկ դպրոցներ), ծառայողական բնակելի շենքերի ու այլ շինությունների, բնակվելու համար պիտանի այլ բնակելի կացարանների մակերեսների, ինչպես նաև դրանց օժանդակ մակերեսների (խոհանոց, միջանցք, սանհանգույց, խորդանոց, տաքացվող և բնակության համար պիտանի ձեղնահարկ, կիսավերնահարկ և այլն) գումարով:

Ընդհանուր մակերեսի մեջ չեն հաշվառվում՝

1) աստիճանավանդակների, նախամուտքերի, վերելակների զբաղեցրած մակերեսները, չտաքացվող ծածկապատ պատշգամբների, ձեղնահարկերի, կիսավերնահարկերի մակերեսները,

2) առանձին կառուցված ամառային խոհանոցների, լոգասենյակների, խորդանոցների մակերեսները,

3) ոչ բնակելի մակերեսները, որ զբաղեցված են համայնքների, խանութների, պոլիկլինիկաների, դեղատների, բանկերի, կապի բաժանմունքների, մանկական հիմնարկների, կենցաղային ծառայությունների և այլնի կողմից:

9. Սույն հրահանգի 5-րդ և 6-րդ կետերում կիրառված հասկացությունները սահմանված են «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

III. ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

10. Հարցաթերթը լրացվում է սկզբնական հաշվառման տվյալների՝ տեխնիկական անձնագրերի, գույքագրման և փաստաթղթերի գրանցման գրքերի, հարկաբաժինների նախագծերի և դրանց կից փաստաթղթերի հիման վրա: Բազմաբնակարան շենքի յուրաքանչյուր բնակարանի ընդհանուր մակերեսը գրվում է ամբողջական թվով:

11. Բազմաբնակարան շենքի յուրաքանչյուր բնակարանի վերաբերյալ տվյալները՝ բնակարանի համարը, սենյակների քանակը, ընդհանուր մակերեսը, գրվում են առանձին տողերով:

12. Բնակելի սենյակի և մահճակալային տիպի հանրակացարանների համար առանձին տողով գրվում են տվյալներ յուրաքանչյուր սենյակի վերաբերյալ: 1-ին սյունակում գրվում է սենյակի համարը, 3-րդ սյունակում լրացվում է ընդհանուր մակերեսը:

13. Մանկական խնամատարական, տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպություններին վերաբերող տվյալները լրացվում են համաձայն սույն հրահանգի 12-րդ կետի:

14. Հարցաթերթի լրացված ձևերը Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մարզային և Երևան քաղաքի գործակալություններ (տարածքային բաժիններ) ներկայացվում են քաղաքներում՝ ըստ պողոտաների, փողոցների, թաղամասերի, նրբանցքների անվանումների (այբբենական կարգով), շենքերի (շինությունների) համարների աճողական կարգով, իսկ գյուղական համայնքներում՝ ըստ բնակավայրերի անվանումների այբբենական կարգով դասավորված:

15. Հարցաթերթը լրացնելիս, ըստ անհրաժեշտության, հարկ է ղեկավարվել նաև Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի փետրվարի 23-ի ««Բնակարանային ֆոնդի մասին» ձև թիվ 1-բնակֆոնդ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 08-Ն որոշմամբ:

16. Բազմաբնակարան շենքերի քանակը, որոնց համար կազմվում է ձև թիվ 1-բնակբնութագիր պետական վիճակագրական դիտարկման հարցաթերթը, պետք է համապատասխանի հաշվետու մարմնի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի ձև թիվ 1-բնակֆոնդ (տարեկան) հաշվետվության 401-րդ տողի տվյալներին: