Գլխավոր տեղեկություն
Номер
N 822-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.07.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.06.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.07.2010
Дата вступления в силу
08.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 2010 թվականի N 822-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի N 131/086 տնակի բնակիչ Սամվել Մարտիրոսյանի` 4 անձից բաղկացած ընտանիքի բնակարանային խնդրի լուծման նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին 2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 7,800.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում Սամվել Մարտիրոսյանի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անհատույց պետական ֆինանսական աջակցություն (այսուհետ` աջակցություն) ստանալու մասին պայմանագիր` դրանում սահմանելով`

1) աջակցության տրամադրման պայմանների կատարման և տրամադրվող գումարի նպատակային օգտագործման նկատմամբ կողմերի իրավունքներն ու պարտավորությունները.

2) որ սույն որոշման 1-ին կետում նշված անձի բնակարանային խնդիրը լուծվում է աջակցության տրամադրման միջոցով` շուկայից պատրաստի բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար.

3) որ սույն որոշմամբ ամրագրված աջակցության չափից ցածր արժողությամբ բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում` արժեքների տարբերությունը մնում է աջակցություն ստացող անձի տրամադրության տակ, իսկ ավելի բարձրի դեպքում` արժեքների տարբերությունը լրացվում է աջակցություն ստացողի սեփական միջոցների հաշվին.

4) որ աջակցության միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը սահմանվում է աջակցություն ստացող քաղաքացու և մարզպետի միջև աջակցության տրամադրման մասին պայմանագրի կնքման օրվանից 5 ամիս.

5) որ բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում վճարումը կատարվում է բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագրի հիման վրա: Ընդ որում, բնակարանի (բնակելի տան) արժեքը փոխանցվում է վաճառողի կողմից ընտրված բանկում նախօրոք բացված ցպահանջ ավանդային հաշվին, իսկ աջակցության չափից ցածր արժողությամբ բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը` աջակցություն ստացողի կողմից բացված ցպահանջ ավանդային հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հուլիսի 7
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան