Գլխավոր տեղեկություն
Номер
N 742
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (04.09.2004-16.09.2010)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2001.09.01/29(161) Հոդ.661
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.08.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.08.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.08.2001
Дата вступления в силу
10.08.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.09.2010

040.0742.10.08.01

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 օգոստոսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 օգոստոսի 2001 թվականի N 742
քաղ. Երևան

 

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «դ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բույսերի պաշտպանության միջոցների ներկրման և արտահանման մասին իրավաբանական և ֆիզիկական անձանց եզրակացություն տալու կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 10-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
օգոստոսի 10-ի N 742 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Իրավաբանական և անհատ ձեռնարկատերեր գրանցված ֆիզիկական անձանց` (այսուհետև` իրավաբանական և ֆիզիկական անձինք) բույսերի պաշտպանության միջոցների ներկրման և արտահանման մասին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բույսերի պաշտպանության ծառայությունը (այսուհետև` բույսերի պաշտպանության ծառայություն), հայտատուի դիմումում նշված բույսերի պաշտպանության միջոցների տեսականու և քանակի համար, 24 ժամվա ընթացքում տալիս է եզրակացություն իր կատարած փորձաքննության տվյալների հիման վրա (ձևը կցվում է):

2. Բույսերի պաշտպանության ծառայությունը իրավաբանական և ֆիզիկական անձանց եզրակացություն է տալիս միայն բույսերի պաշտպանության այն միջոցների մասին, որոնք ընդգրկված են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 11-ի «Ագրարային կանոնները հաստատելու մասին» N 171 և 2000 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 11-ի N 171 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 608 որոշումներով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում և համապատասխանում են ընդունված նորմատիվային պահանջներին:

3. Բույսերի պաշտպանության միջոցների ներկրման և արտահանման մասին իրավաբանական և ֆիզիկական անձանց տրվում է գործառնության յուրաքանչյուր տեսակի համար առանձին եզրակացություն, որը այլ անձանց փոխանցման ենթակա չէ:

4. Բույսերի պաշտպանության միջոցների ներկրման կամ արտահանման մասին եզրակացությունը կազմվում է 3 օրինակից: Եզրակացության մեկ օրինակը մնում է այն տվող մարմնի մոտ: Մնացած օրինակները տրվում են դիմողին, որը մաքսային ձևակերպումների իրականացման ժամանակ եզրակացության օրինակներից մեկը մաքսային անհրաժեշտ մյուս փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության համապատասխան մաքսային մարմին:

5. Եզրակացություն ստանալու համար դիմողն իր կողմից ներկայացված սխալ տեղեկությունների համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Եզրակացություն տալու ուշացումը կամ մերժումը դիմողի կողմից կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

7. Բույսերի պաշտպանության ծառայությունը դիմողին զգուշացնելու պահից կարող է ուժը կորցրած հայտարարել բույսերի պաշտպանության միջոցների ներկրման կամ արտահանման մասին իր կողմից տրված եզրակացությունը, եթե կեղծիք կամ սխալ տվյալներ են հայտնաբերվել եզրակացություն ստանալու համար ներկայացված փաստաթղթերում:

Նման դեպքերում տվյալ տնտեսավարող սուբյեկտը տեղեկացվում է այդպիսի որոշում ընդունելու հաջորդ օրը:

8. Բույսերի պաշտպանության միջոցների ներկրման և արտահանման մասին եզրակացության մերժման հիմք է հանդիսանում սույն կարգի 9, 10, 11 և 12-րդ կետերում եզրակացություն տալու համար պահանջվող որևէ փաստաթղթի բացակայությունը, իսկ դրանց առկայության դեպքում` փորձաքննության բացասական արդյունքները:

(8-րդ  կետը փոփ. 10.06.01 N 1052-Ն)

 

II. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ

 

9. Բույսերի պաշտպանության միջոցների ներկրման մասին իրավաբանական և ֆիզիկական անձանց եզրակացություն տրվում է հայտատուի դիմումում նշված բեռնատեսակի և բեռնաքանակի համար` փորձանմուշի և անհրաժեշտ փաստաթղթերի ստացումից հետո` 24 ժամվա ընթացքում:

10. Եզրակացություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել`

ա) իրավաբանական կամ ֆիզիկական անձանց դիմումը.

բ) ֆիզիկական անձի` անհատ ձեռնարկատիրոջ վկայականի պատճենը.

գ) իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճենը.

դ) ներկրվող բույսերի պաշտպանության միջոցների նկարագրությունը (անվանումը, ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, քանակը, թողարկման տարեթիվը, ձեռքբերման վայրը, տեղեկաթերթիկը (паспорт), նորմատիվ փաստաթղթերով սահմանված չափի նմուշներ` լաբորատոր փորձաքննության համար):

 

III. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ` ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ

 

11. Բույսերի պաշտպանության միջոցների արտահանման մասին իրավաբանական և ֆիզիկական անձանց եզրակացություն տրվում է հայտատուի դիմումում նշված բեռնատեսակի և բեռնաքանակի համար` փորձանմուշներ և անհրաժեշտ փաստաթղթեր ստանալուց հետո` 24 ժամվա ընթացքում:

12. Եզրակացություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել`

ա) իրավաբանական կամ ֆիզիկական անձանց դիմումը.

բ) ֆիզիկական անձի` անհատ ձեռնարկատիրոջ վկայականի պատճենը.

գ) իրավաբանական անձի պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճենը.

դ) արտահանվող բույսերի պաշտպանության միջոցների նկարագրությունը (անվանումը, ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, քանակը, թողարկման տարեթիվը, ձեռքբերման վայրը, տեղեկաթերթիկը (паспорт), նորմատիվ փաստաթղթերով սահմանված չափի նմուշներ` լաբորատոր փորձաքննության համար):

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Ե զ ր ա կ ա ց ու թ յ ու ն  N ____

 

բույսերի պաշտպանության միջոցների _______________________________ մասին

                                       (ներկրման և արտահանման)

Դիմող_______________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

___________________________________________________________

(հասցեն)

Մատակարարը__________________________________________________

 

Բույսերի պաշտպանության
միջոցի անվանումը

ԱՏԳ ԱԱ
ծածկագիրը

Քանակը
(կգ)

Թողարկման
ժամկետը

       
       
       
       
       

 

Եզրակացություն:  Դիմողի պայմանները և արտադրանքի նմուշները համապատասխանում են նորմատիվային փաստաթղթերի պահանջներին: Բույսերի պաշտպանության նշված միջոցները կարելի է ներկրել Հայաստանի Հանրապետություն, արտահանել Հայաստանի Հանրապետությունից (ընդգծել):

 

Եզրակացությունն ուժի մեջ է մինչև _____ _______________ 200 ____ թ.

 

Ծառայության պետ

________________________
(անունը, ազգանունը)
 

Կ.Տ.

_____ ____________ 200 __ թ.

(կարգը փոփ. 10.06.01 N 1052-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.09.2010, N 1125-Ն 16.09.2010, N 742
10.06.2004, N 1052-Ն 04.09.2004, N 742
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան