Գլխավոր տեղեկություն
Номер
N 765-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.06.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.06.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.06.2010
Дата вступления в силу
29.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հունիսի 2010 թվականի N 765-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 15-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 8,817.8 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով)` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը սույն որոշման հավելվածում նշված կազմակերպություններին` «Բլիզարդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, «Սթարլեթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և «Երևան փրոդաքշնս» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրերի հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հունիսի 28
Երևան

 

 

 

Հավելված 
 ՀՀ կառավարության 2010 թվականի
հունիսի 24-ի N 765-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 15-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄԸ` ԸՍՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

 (հազ. դրամ)

NN
ը/կ

Միջոցառումների և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Հատկացվող գումարը` ըստ եռամսյակների (աճողական)

առաջին կիսամյակ

տարի

 

ԸՆԴԱՄԵՆԸ

8,817.8

8,817.8

 

այդ թվում`

   

1.

«Բլիզարդ» ՍՊԸ
Հանդիսավոր երեկոյի ընդունելության (ֆուրշետ) կազմակերպում

7,556.0

7,556.0

2.

«Երևան փրոդաքշնս» ՓԲԸ
Ցուցապաստառների պատրաստում և տպագրում

1,020.0

1,020.0

3.

«Սթարլեթ» ՍՊԸ
Հրավիրատոմսերի և ծրարների տպագրություն

241.8

241.8

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան