Գլխավոր տեղեկություն
Номер
N 764-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.06.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.06.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.06.2010
Дата вступления в силу
29.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հունիսի 2010 թվականի N 764-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի վետերաններին պարգևատրելու համար ձեռք բերված «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակ» միասնական հոբելյանական մեդալի (3500 հատ) մաքսազերծման նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը 2010 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 33858 դրամ, ինչպես նաև 130480 ՌԴ ռուբլուն և 24.6 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ հարկեր» հոդվածով):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հունիսի 28
Երևան