ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
24 հունիսի 2010 թ. ք. Երևան |
N 19-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հիմք ընդունելով լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ ընկերության 17.06.2010թ. թիվ 109 հայտը, ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 59 հոդվածի և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 30 հոդվածի դրույթներով՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.
«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ ընկերության հեռուստահաղորդումների հեռարձակման թիվ 74 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2011 թվականի հունվարի 20-ը:
Նախագահ
Գ. Ամալյան