Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կրթության ոլորտում տեղեկության փոխանակման մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ՝ Կողմեր,
հիմնվելով «Անկախ Պետությունների Համագործակցության միասնական (ընդհանուր) կրթական տարածության ձևավորման ուղղությամբ համագործակցության մասին» 1997 թվականի հունվարի 17-ի՝ Համաձայնագրի վրա,
հաշվի առնելով «Կրթության բնագավառում համագործակցության մասին» 1992 թվականի մայիսի 15-ի՝ Համաձայնագրի դրույթները,
ղեկավարվելով 1996 թվականի հոկտեմբերի 18-ի՝ Անկախ Պետությունների Համագործակցության տեղեկատվական տարածքի ձևավորման Հայեցակարգի դրույթներով,
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջև կրթության, տեղեկատվական տարածքի ձևավորման ոլորտում բազմակողմ և երկկողմ համաձայնագրերի արդյունավետ իրագործման նպատակով,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Կողմերը կանոնավոր փոխանակում են տեղեկություն կրթության, գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման և ատեստավորման բնագավառում։
Հ ո դ վ ա ծ 2
Կողմերն իրականացնում են (իրագործում են) միջոցառումներ տեղեկության փոխանակման արդյունավետ համակարգի ստեղծման համար` օգտագործելով կրթության, գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման և ատեստավորման ոլորտում սեփական տեղեկատվական ռեսուրսները և սահմանում են.
կրթության, գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման և ատեստավորման ոլորտում տեղեկության ազգային ռեսուրսները, որոնք բաց են համատեղ օգտագործման համար,
տրամադրվող տեղեկության միասնականացված չափանիշները,
տեղեկությունն օգտագործող սուբյեկտների ցանկը,
տեղեկության փոխանակման իրավական ռեժիմը։
Հ ո դ վ ա ծ 3
Կողմերն ընդունում են Բելառուսի Հանրապետությունում ստեղծված «Կրթությունը ԱՊՀ-ում» սերվերը որպես Անկախ Պետությունների Համագործակցության «Կրթությունը ԱՊՀ-ում» սերվեր և միջոցներ են ձեռնարկում դրանում ազգային տեղեկատվական նյութերի ժամանակին տրամադրմանը և թարմացմանը։
Կողմերի լիազորված մարմինները անհրաժեշտության դեպքում կքննարկեն տեղեկատվական-նորմատիվ բազայի տարածման և հրապարակման համար պատասխանատու միջպետական տեղեկատվական կենտրոնի (գործակալության) ստեղծման նպատակահարմարության հարցը։
Հ ո դ վ ա ծ 4
Կողմերը փոխանակում են տեղեկություն կրթության, գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման և ատեստավորման հարցերի մասին.
կրթության, գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման և ատեստավորման ոլորտում տեղեկատվական փոխանակման հիմնական ուղղությունների ցանկի (կցվում է) հիման վրա,
Կողմերի գործող տեղեկատվահեռահաղորդակցական ռեսուրսների, ինչպես նաև նորաստեղծ կապի համակարգերի օգտագործման հիման վրա։
Հ ո դ վ ա ծ 5
Կողմերն ապահովում են փոխադարաձ հնարավորություն և ԱՊՀ Գործադիր կոմիտեի, ԱՊՀ մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի, Անկախ Պետությունների Համագործակցության մարմինների համար հնարավորություն՝ օգտվելու կրթության, գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման և ատեստավորման ոլորտի տեղեկատվական ազգային այն ռեսուրսներից, որոնք սահմանված են ընդհանուր օգտագործման համար, ինչպես նաև պահպանում են դրանք արդիական (կոնտրոլ) վիճակում։
Հ ո դ վ ա ծ 6
Կողմերը փոխադարձ պայմանավորվածությամբ փոխանակում են տեղեկություն կրթության, գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման և ատեստավորման ոլորտում՝ Անկախ Պետությունների Համագործակցության աշխատանքային լեզվով փաստաթղթերը էեկտրակապի ցանցերով էլեկտրոնային փոխանցման միջոցով կամ օգտագործող սուբյեկտին անհրաժեշտ տեղեկությունը թղթային տարբերակով տրամադրելու միջոցով։
Հ ո դ վ ա ծ 7
Սույն Համաձայնագրի դրույթների իրագործումն ապահովելու ուղղությամբ Կողմերի փոխգործակցության համակարգումն իրականացնում է Բելառուսի Հանրապետությունը։
Հ ո դ վ ա ծ 8
Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի իրավասու մարմինների միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով։
Հ ո դ վ ա ծ 9
Կոմերի ընդհանուր համաձայնությամբ սույն Համաձայնագրում առանձին արձանագրությունների տեսքով կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 12-րդ հոդվածով նախատեսված կարգով։
Հ ո դ վ ա ծ 10
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` դուրս գալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին` կարգավորելով սույն Համաձայնագրի գործողության ընթացքում ծագած պարտավորությունները։
Հ ո դ վ ա ծ 11
Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամանակահատվածներով, եթե Կողմերն այլ որոշում չկայացնեն։
Հ ո դ վ ա ծ 12
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, իսկ այն Կողմերի համար, որոնց օրենսդրությունը պահանջում է Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարում` ավանդապահին համապատասխան ծանուցումը հանձնելու օրվանից։ Այդպիսի ընթացակարգերի կատարման անհրաժեշտության մասին Կողմերը տեղեկացնում են ավանդապահին սույն Համաձայնագրի ստորագրման ժամանակ կամ սույն Համաձայնագրի ստորագրման օրվանից երեք ամսվա ընթացքում։
Հ ո դ վ ա ծ 13
Սույն Համաձայնագիրը բաց է դրա նպատակներն ու սկզբունքներն ընդունող այլ պետությունների կողմից միանալու համար` նման միացման մասին փաստաթղթերը ավանդապահին փոխանցելու միջոցով։ Ավանդապահը տեղեկացնում է սույն Համաձայնագրի Կողմերին յուրաքանչյուր նոր միացման մասին։
Կատարված է Մինսկ քաղաքում 2001 թվականի մայիսի 31-ին մեկ բնօրինակով` ռուսերեն։ Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը։
Հ ա վ ե լ վ ա ծ
Անկախ Պետությունների Համագործակցության
մասնակից պետությունների կրթության ոլորտում
տեղեկության փոխանակման մասին
Համաձայնագրին կից
Կրթության, գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման և ատեստավորման ոլորտում տեղեկության փոխանակման հիմնական ուղղությունների
Ց Ա Ն Կ
1. Նորմատիվ-իրավական ակտեր և փաստաթղթեր
2. Վիճակագրական տեղեկություն
3. Նյութեր կրթության բնագավառում գիտահետազոտական աշխատանքների վերաբերյալ
4. Նյութեր այն միջազգային նախագծերի վերաբերյալ, որոնց մասնակցում են ազգային կրթական կառույցները
5. Կրթության, գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման և ատեստավորման հարցերով զանգվածային լրատվության միջոցներում հրապարակումների ցանկը և բովանդակությունը
6. Տեղեկություն պլանավորվող միջոցառումների մասին (ցուցահանդեսներ, սեմինարներ, համաժողովներ)
7. Տեղեկություն կրթական բնույթի կառույցների և կազմակերպությունների մասին
8. Ուսումնամեթոդական գրականություն
9. Ուսուցման անցկացման ծրագրային համալիրներ
10. Առաջադեմ և նորարար փորձի հասցեներ
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2003 թվականի հունվարի 16-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|