Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 11-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.07.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.07.01/15(367) Հոդ.166
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
12.05.2010
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
12.05.2010
Дата вступления в силу
11.07.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 հունիսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 60310226

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 մայիսի 2010 թ.

 թիվ 11-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 37-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականին մարդահամար, 2010 թվականին փորձնական մարդահամար անցկացնելու և 2011 թվականին անցկացվելիք մարդահամարի համապետական, Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովներ ստեղծելու մասին» թիվ 301-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2009 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի փորձնական մարդահամարի ընթացքում տների (շինությունների) և գյուղական համայնքների ցուցակների կազմման և ընդունման կարգի մասին ցուցումները հաստատելու մասին» թիվ 37-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 8-րդ կետի 1-ին ենթակետի «գ.» պարբերությունում «փետրվարի 8-ից» բառերը փոխարինել «օգոստոսի 16-ից» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ

Ս. Մնացականյան