Գլխավոր տեղեկություն
Номер
N 756-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.07.2010-30.07.2011)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.06.30/29(763) Հոդ.755
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.06.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.06.2010
Дата вступления в силу
01.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հունիսի 2010 թվականի N 756-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1809-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1810-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 786-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 11-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1809-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.

«գ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման գործակալության կանոնադրությունը` համաձայն N 3 հավելվածի».

2) որոշման 2.1-ին կետը «միավոր» բառից հետո լրացնել «, իսկ կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բաժինը` առնվազն երեք հաստիքային միավոր» բառերով.

3) որոշման N 1 հավելվածի 7-րդ և 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Նախարարության նպատակները և խնդիրներն են`

ա) տրանսպորտի և փոստի բնագավառներում օրենքով նախատեսված գործունեության տեսակների լիցենզավորման ապահովումը և կապի բնագավառում լիցենզավորված կազմակերպությունների կողմից էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի կառուցման վերակառուցման աշխատանքների, նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի, ստանդարտների ու ցանցերի անվտանգության կանոնների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

բ) տրանսպորտի, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի) և տեղեկատվայնացման բնագավառների գործունեության արդյունավետ կառավարումը և համակարգումը.

գ) տրանսպորտի և փոստի ոլորտներում գործող լիցենզիաների, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վրա գովազդի տեղադրման թույլտվության գործընթացի, գովազդ տեղադրելու համար վճարի հաշվարկման և վճարման կատարման նկատմամբ, ինչպես նաև էլեկտրոնային հաղորդակցության վերջնակետային սարքավորումների արտադրության, ներմուծման, իրացման և օգտագործման, երկաթուղային տրանսպորտով փոխադրման գործընթացի հետ կապված տեխնիկական միջոցների շահագործման և երթևեկության անվտանգության ոլորտում դրանց պահպանման տեխնիկական վերահսկողության ու նորմատիվ իրավական ակտերի պահանջների ապահովումը.

դ) տրանսպորտի, կապի, համացանցի (ինտերնետի), տեղեկատվայնացման և ճանապարհաշինական բնագավառներում միջպետական համագործակցությունը, Հեռահաղորդակցության միջազգային միությունում և Համաշխարհային փոստային միությունում, այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությունը.

ե) Հայաստանի Հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ձևավորման, հեռանկարային զարգացման ծրագրերի կազմումը և հաստատումը, միջպետական և միջմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթների կազմակերպման ապահովումը, միջմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցի և ուղևորափոխադրումների միասնական համակարգի ապահովումը, ինչպես նաև ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և երթևեկության անվտանգության ապահովումը.

զ) ինքնագնաց ճանապարհաշինարարական մեքենաների և մեխանիզմների, ձյունագնաց, ջրային, երկաթուղային տրանսպորտային միջոցների կադաստրի վարման ապահովումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.

է) արտակարգ իրավիճակների, ռազմական դրության դեպքում էլեկտրոնային հաղորդակցության բոլոր ցանցերի կամ ծառայությունների կամ դրանցից ցանկացածի շահագործման և կառավարման համար պատասխանատվության ստանձնումը, ինչպես նաև տեղեկատվական և փոստային կապի ցանցերի գործունեության ապահովումը։

8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) էլեկտրոնային, տրանսպորտի, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի), տեղեկատվայնացման, հաղորդակցության և ճանապարհաշինական ոլորտի զարգացման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հաղորդակցության համընդհանուր ծառայությունների մատուցման քաղաքականության ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.

բ) Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերով սահմանված տրանսպորտի, կապի, համացանցի (ինտերնետի), տեղեկատվայնացման, փոստի և ճանապարհաշինական ոլորտին առնչվող հանձնառությունների իրականացում.

գ) տրանսպորտի, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի), տեղեկատվայնացման և ճանապարհաշինական բնագավառներին վերաբերող նորմատիվ իրավական և նորմատիվ տեխնիկական ակտերի մշակում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրանսպորտի, փոստի, կապի և տեղեկատվայնացման բնագավառների գործունեությունը կարգավորող գերատեսչական նորմատիվ ակտերի ընդունում.

դ) տրանսպորտի և կապի օբյեկտների, կապուղիների ու դրանց պաշտպանական գոտիների հողերի օգտագործման սահմանափակումների և նորմերի սահմանում.

ե) տրանսպորտի, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի), տեղեկատվայնացման և ճանապարհաշինական բնագավառներում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստման, կնքման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման աշխատանքներին մասնակցություն և իր իրավասության սահմաններում միջազգային համագործակցության այլ ձևերի իրականացում.

զ) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով տրանսպորտի, փոստի, կապի, տեղեկատվայնացման և ճանապարհաշինական բնագավառներին վերաբերող համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրում ու դրանց միջոցով հավաքագրված տվյալների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրի վարում.

է) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ծրագրերի` տրանսպորտի, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի), տեղեկատվայնացման և ճանապարհաշինական բնագավառներին վերաբերող բաժինների մշակում.

ը) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունների իրականացում, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու պետական հիմնարկների կառավարում.

թ) ռադիոհաճախականության տիրույթի պաշտպանության ու պահպանման նորմերի և դրանց կիրառման կարգի սահմանում.

ժ) ռադիոհաճախականության տիրույթի բաշխում, օգտագործման որոշակի նպատակների համար ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատվածների առանձնացում.

ժա) փոստի և կապի բնագավառում միջազգային համագործակցություն իրականացնելիս` որպես Հայաստանի Հանրապետության փոստային ադմինիստրացիա հանդես գալը.

ժբ) հեռահաղորդակցության և համացանցի (ինտերնետի) ծառայության մատուցման արբանյակների ուղեծրային դիրքի օգտագործման պայմանների կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

ժգ) փոստային վճարման պետական նշանների նմուշների, անվանագների, տպաքանակի, գործողության ժամկետների, փոստային օբյեկտների դասիչների, Հայաստանի Հանրապետության փոստային նամականիշների պատկերի և թեմայի սահմանում.

ժդ) նամակագրական թղթակցության` փոստարկղերից հավաքման հաճախականության և փոստային առաքանիների անցման, դրամական միջոցների փոստային փոխադրությունների իրականացման հսկիչ ժամկետների սահմանում.

ժե) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, շինարարության, նորոգման (հիմնանորոգում, միջին նորոգում), շահագործման (ընթացիկ նորոգում, պահպանություն) ծրագրերի մշակում և դրանց մոնիթորինգ, ավտոմոբիլային ճանապարհների դասակարգում և դրանց անվանացանկի հաշվառում.

ժզ) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների (բացառությամբ Երևան քաղաքի տարածքում գտնվող այդ ճանապարհների մաս հանդիսացող ճանապարհահատվածների) կառուցման ու շահագործման ընդունում.

ժէ) Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակի հաստատում և փոփոխում.

ժը) ռադիոալեհավաք կառույցների շինարարության, ներկրման և լուսավորման վերաբերյալ կանոնների սահմանում.

ժթ) Հայաստանի Հանրապետության, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի փետրվարի 13-ին կնքված «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրով վերապահված գործառույթների իրականացում.

ի) տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործառույթների կանոնակարգում.

իա) տրանսպորտի, կապի, համացանցի (ինտերնետի), տեղեկատվայնացման և ճանապարհաշինական բնագավառներին վերաբերող նորմատիվ իրավական և նորմատիվ տեխնիկական ակտերի ու ստանդարտների մշակում.

իբ) սահմանափակ ռեսուրսների` ներառյալ ռադիոհաճախականությունների տիրույթի, արբանյակային ուղեծրի հատվածների և համարների օգտագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

իգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթների իրականացում:».

4) 12-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում նախարարության աշխատողներին, կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ, ինչպես նաև տրանսպորտի, փոստի և կապի ոլորտում նշանակալի ավանդ ունեցող անձանց պարգևատրում է պատվոգրերով և կրծքանշաններով».

5) 43-րդ կետի «ժե» ենթակետը «այլ լիազորություններ» բառերից հետո լրացնել «, այդ թվում` նաև գլխավոր ֆինանսիստի պարտականությունները» բառերով.

6) 44-րդ կետի «նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ» բառերը փոխարինել «նախարարի անմիջական ենթակայությամբ» բառերով.

7) որոշման N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2002 թվականի

նոյեմբերի 21-ի N 1809-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

- Տրանսպորտի վարչություն

- Կապի վարչություն

- Տեղեկատվայնացման վարչություն

- Ճանապարհաշինական վարչություն

- Երկաթուղու վարչություն

- Փոստի վարչություն

- Արտաքին կապերի և ծրագրերի վարչություն

- Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն

- Իրավաբանական վարչություն

- Ներքին աուդիտի բաժին

- Քարտուղարություն

- Անձնակազմի կառավարման բաժին

- Հասարակության հետ կապերի բաժին

- Առաջին բաժին

 

Առանձնացված ստորաբաժանումներ

- Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչություն

- Լիցենզավորման գործակալություն».

8) որոշումը լրացնել նոր` N 3 հավելվածով` համաձայն N 1 հավելվածի:

 

2. Լուծարել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի հեռահաղորդակցության գործակալությունը և ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 15-ի N 786-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերը:

3. Ստեղծել «Տրանսպորտային փոխադրումներ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

4. «Տրանսպորտային փոխադրումներ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակն ու խնդիրներն են`

1) Հայաստանի Հանրապետության միասնական երթուղային ցանցի մշակումը և զարգացումը,

2) ուղևորահոսքի մշտական ուսումնասիրությունը,

3) միջպետական և միջմարզային երթուղիների չվացուցակների և սխեմաների նախագծերի մշակումը և կատարելագործումը,

4) յուրաքանչյուր երթուղում մեկ ուղևորի համար փոխադրման ինքնարժեքի հաշվարկումը,

5) տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնի և տեխնիկական զննության անցկացման ամիսը նշագրող թերթիկների տպագրման պատվիրատուի և դրանց պահպանման, հաշվառման ու տեխնիկական զննության կայաններին տրամադրման գործառույթների իրականացումը, տեղեկատվական բանկի վարումը,

6) անվճար երթևեկության վկայականների պատրաստումը և տրամադրումը,

7) միջպետական բեռնափոխադրումների թույլտվությունների բլանկների պատրաստումը, այլ պետությունների հետ փոխանակումը և Հայաստանի Հանրապետության փոխադրողներին տրամադրումը։

5. Թույլատրել «Տրանսպորտային փոխադրումներ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) իր նպատակներից և խնդիրներից բխող խորհրդատվական ծառայությունների մատուցում.

2) ներմարզային և ներքաղաքային երթուղիների չվացուցակների և սխեմաների նախագծերի մշակում և կատարելագործում, որոնց պատվիրատու կարող են հանդիսանալ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի համաձայն երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմինները.

3) երթուղու համար հայտարարված մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած կազմակերպություններին խորհրդատվության տրամադրում:

6. «Տրանսպորտային փոխադրումներ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը:

7. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել «Տրանսպորտային փոխադրումներ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և դրանում նախատեսել դրույթ, համաձայն որի ՊՈԱԿ-ին ամրացված պետական գույքը վարձակալության հանձնելիս ստացված վարձավճարները կուղղվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

2) «Տրանսպորտային փոխադրումներ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Տրանսպորտային փոխադրումներ» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Տրանսպորտային փոխադրումներ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության և (կամ) օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը:

9. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի հաշվեկշռից առանձնացնել և «Տրանսպորտային փոխադրումներ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել 4346366 սկզբնական արժեքով և 446738 մնացորդային արժեքով գույք` համաձայն N 2 հավելվածի:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1810-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) կանոնադրության 7-րդ կետում «բ» և «գ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

2) կանոնադրության 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) իր իրավասության սահմաններում տրանսպորտի բնագավառին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում.

բ) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա փոխադրողների կողմից միջազգային հաղորդակցությունում փոխադրումների իրականացմանը ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացում.

գ) ավտոկայարանային ու երթակարգավարական ծառայությունների կողմից փոխադրողների և ուղևորների սպասարկմանը ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում, սպասարկման ու ծառայությունների որակի բարելավման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

դ) Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության պահանջներին համապատասխան` ավտոտրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթների կազմակերպմանը մասնակցություն, ուղևորափոխադրումներին ներկայացվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում.

ե) սահմանված կարգով լիցենզավորված տրանսպորտային գործունեություն իրականացնողների կողմից լիցենզիայի պայմանների կատարման նկատմամբ իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացում.

զ) տրանսպորտի օբյեկտների ու դրանց պաշտպանական գոտիների օգտագործման սահմանափակումների և նորմերի, գերատեսչական նորմատիվ ակտերի պահանջների կատարման նկատմամբ իր իրավասության սահմաններում հսկողության իրականացում.

 է) տրանսպորտային օրենսդրության պահանջների խախտման համար` օրենքով սահմանված կարգով վարչական տուգանքների կիրառում.

ը) ավտոմոբիլային տրանսպորտի շարժական կազմի տեխնիկական շահագործման նկատմամբ վերահսկողության իրականացում.

թ) ջրային, էլեկտրատրանսպորտային, մետրոպոլիտենային և երկաթուղային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացում.

ժ) երկաթուղային տրանսպորտով փոխադրման գործընթացի հետ կապված տեխնիկական միջոցների շահագործման և երթևեկության անվտանգության ոլորտում տեխնիկական վերահսկողության իրականացում.

ժա) երկաթուղային տրանսպորտում տրանսպորտային պատահարների և երկաթուղային տրանսպորտի շահագործման ու երթևեկության անվտանգության կանոնների խախտման հետ կապված միջադեպերի ծառայողական քննության և հաշվառման աշխատանքների կազմակերպում.

ժբ) երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության ոլորտում բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխատեսման ու վերացման, երկաթուղային տրանսպորտի գործունեության հետ կապված այլ տեխնիկական միջոցների շահագործման պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողության իրականացում.

ժգ) երկաթուղային տրանսպորտում անվտանգության կանոնների, տեխնիկական նորմերի ապահովման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.

ժդ) Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներ վարել ուսուցանելու գործունեության իրականացման լիցենզիա ստանալու համար ուսումնական տարածքների` անհրաժեշտ տեխնիկական միջոցներով հագեցվածության մասին հայտատուի կողմից ներկայացվող տեղեկանքի վերաբերյալ եզրակացության տրամադրման ապահովում.

ժե) ապահովել երկաթուղային տրանսպորտում տրանսպորտային պատահարների և երկաթուղային տրանսպորտի շահագործման ու երթևեկության անվտանգության կանոնների խախտման հետ կապված միջադեպերի ծառայողական քննության և մոնիթորինգի, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության ոլորտում բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխատեսման ու վերացման, երկաթուղային տրանսպորտի գործունեության հետ կապված այլ տեխնիկական միջոցների շահագործման պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողության իրականացումը.

ժզ) երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության պահանջների պահպանության, ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, երկաթուղային շարժակազմի ու բեռնարկղերի տեխնիկական վիճակի, ինչպես նաև բեռնատար վագոնների ու բեռնարկղերի բեռնման ու բեռնաթափման աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացում.

ժէ) երկաթուղային տրանսպորտի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և կոնցեսիոն պայմանագրից բխող նորմերի ու կանոնների նկատմամբ վերահսկողության իրականացում.

ժը) տրանսպորտի բնագավառի գործունեությունը կարգավորող գերատեսչական նորմատիվ ակտերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում.

ի) տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործառույթների վերահսկողության իրականացում:».

3) N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանում» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«I. Կառուցվածքային ստորաբաժանում

- Կենտրոնական վերահսկողության և հաշվառման բաժին

- Տեխնիկական վերահսկողության բաժին»։

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. հունիսի 23

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

հունիսի 3-ի N 756-Ն որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2002 թվականի

նոյեմբերի 21-ի N 1809-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման գործառույթներ իրականացնող պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում է:

2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐԸ

 

7. Գործակալության նպատակը և խնդիրը տրանսպորտի և փոստային կապի բնագավառներում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործունեության տեսակների լիցենզավորման գործընթացի հետ կապված աշխատանքների կազմակերպումն է:

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության, ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման, երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման ու տրանսպորտի և փոստային կապի բնագավառներում օրենքով նախատեսված գործունեության տեսակների լիցենզավորման գործընթացի հետ կապված աշխատանքների կազմակերպում.

2) տրանսպորտի և փոստային կապի բնագավառներում տրամադրված, դադարեցված և կասեցված լիցենզիաների, լիցենզիաների ներդիրների վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծում և պահպանում.

3) իր իրավասության սահմաններում տրանսպորտի և փոստային կապի բնագավառում լիցենզիաների տրամադրման հետ կապված հարցերով ֆիզիկական և իրավաբանական անձանց խորհրդատվության տրամադրում.

4) Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վրա գովազդի տեղադրման թույլտվության տրամադրման գործընթացի կազմակերպում և գովազդ տեղադրելու համար վճարի հաշվարկում:

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Գործակալությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարը (այսուհետ` նախարար): Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության (այսուհետ` նախարարություն) և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

11. Գործակալության պետը պատասխանատու է գործակալության կողմից մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքների և այլ իրավական ակտերի համապատասխանության համար:

12. Գործակալության պետը հաշվետու է նախարարին, գործակալության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

13. Գործակալության պետը`

1) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ.

3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) իր իրավասության սահմաններում առաջարկություններ է ներկայացնում նախարարության աշխատակազմի ղեկավարին գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցներ կիրառելու վերաբերյալ.

5) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

6) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

7) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

8) իրականացնում է վերահսկողություն գործակալության օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

9) առաջարկություններ է ներկայացնում նախարարին գործակալության աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմինների ստեղծման վերաբերյալ.

10) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

11) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

14. Գործակալության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում գործակալության պետին փոխարինելու հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

 

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

15. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

16. Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

17. Գործակալության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

18. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:»։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

հունիսի 3-ի N 756-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՇՎԵԿՇՌԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԵՎ «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

(դրամ)

NN
ը/կ

Գույքի անվանումը

Տարեթիվը

Քանակը

Սկզբնական արժեքը

Մնացոր-
դային արժեքը

գինը

գումարը

1.

Ավտոմեքենա «Վազ-2107»

2003

1

2500000

2500000

400000

2.

Գրասեղան

2000

6

59921

359526

46738

3.

Գրապահարան

2000

4

81000

324000

0

4.

Համակարգիչ Pentiսm 3

2001

2

381420

762840

0

5.

Աթոռ

2003

20

20000

400000

0

 

 Ընդամենը

     

4346366

446738

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.05.2012, N 598-Ն 02.06.2012, N 756-Ն
30.06.2011, N 930-Ն 30.07.2011, N 756-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան