Գլխավոր տեղեկություն
Номер
N 469-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.06.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
25.06.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.06.2010
Дата вступления в силу
26.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 2010 թվականի N 469-Ա
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Ռուսաստանի Դաշնության տարածքում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության մասին» համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով ստեղծված ռուս-հայկական աշխատանքային խմբի առաջին նիստին մասնակցելու նպատակով 2010 թվականի հունիսի 30-ից մինչև հուլիսի 3-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել աշխատանքային խումբ՝ համաձայն հավելվածի։

2. Ընդունել ի գիտություն, որ աշխատանքային խմբի անդամների՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Աշխատանքի միջազգային կազմակերպության հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հունիսի 25
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2010 թ.

հունիսի 25-ի N 469-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՀՈՒԼԻՍԻ 3-Ը ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Գ. Եգանյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության
 միգրացիոն պետական ծառայության պետ  (աշխատանքային խմբի ղեկավար)

   

Գ. Սահակյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետի տեղակալ

   

Ս. Ալեքյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության զբաղվածության բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան