Գլխավոր տեղեկություն
Номер
N 1201-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (19.09.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.09.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.09.2010
Дата вступления в силу
19.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 սեպտեմբերի 2010 թվականի N 1201-Ա

 

«ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՆՎՃԱՐ» ՆՇՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի N 256-Ն որոշմամբ հաստատված կարգի 10.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի N 256-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 9-րդ կետերով սահմանված արտոնությունները կիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային համագործակցության ճապոնական բանկի միջև կնքված N ԱՌՄ-Պ1 (ARM-P1) վարկային համաձայնագրով իրականացվող «Էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգեր» ծրագրի շրջանակներում «Էներգաինվեստ ծրագիր իրականացնող գրասենյակ» պետական հիմնարկի և «ԱԲԲ ԱԲ և Էլթել Նեթվորկս» (ABB AB և Eltel Networks) համատեղ ձեռնարկության միջև 2008 թվականի փետրվարի 11-ին կնքված «ՍԿԱԴԱ (SCADA)/կապի համակարգի առաջին փուլի իրականացում» N J/TR-SCS-001 պայմանագրով «ԷյԲիԲի ԷյԲի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչության (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0005, Արցախի 23/2, ՀՎՀՀ` 00450061) անունով` «Անվճար» նշմամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների նկատմամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. սեպտեմբերի 18

 Երևան 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 16-ի N 1201-Ա որոշման

  

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ N ARM-P1 ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԷՅԲԻԲԻ ԷՅԲԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆՈՎ` «ԱՆՎՃԱՐ» ՆՇՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

Ապրանքի համառոտ նկարագրությունը

Քանակը

Չափի միավորը

Ընդհանուր գումարը (ճապոնական իեն)

1

2

3

4

Կոմպակտ պլատֆորմ+OTDR մոդուլ

2

լրակազմ

1 912 434

Օպտիկական հզորության չափիչ մոդուլ FTB-200

2

լրակազմ

845 910

Օպտիկամանրաթելային մալուխի զոդող սարք

2

լրակազմ

2 603 710

Օպտիկամանրաթելային հեռախոս

2

լրակազմ

684 848

Բիտային սխալների մակարդակի չափման մոդուլ FTB-200 համար

2

լրակազմ

 2 536 038

SDH ստուգման մոդուլ PDH-8115-1

1

լրակազմ

1 691 820

Մալուխի ստուգման սարք

2

լրակազմ

2 481 900

Թվային մուլտիմետր

2

լրակազմ

40 266

Օպտիկական մուլտիմետր FOT-932 պարուրաձև

2

լրակազմ

1 954 052

Օպտիկական մանրաթելի ամենօրյա շահագործման լրակազմ

2

լրակազմ

150 572

Ընդամենը

14 901 550

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան