Գլխավոր տեղեկություն
Номер
N 160-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.03.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.02.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.03.2010
Дата вступления в силу
02.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 փետրվարի 2010 թվականի N 160-Ա

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ (KfW) ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՄՐԻ-2 ԵՆԹԱԿԱՅԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետով հաստատված՝ օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների օրինակելի կանոնադրության 23-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության համակարգին տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի 2009 թվականի դեկտեմբերի 26-ի N 12-1-06/09 որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վերականգնման վարկերի բանկի (KfW) աջակցությամբ կովկասյան նախաձեռնության շրջանակներում իրականացվող «Գյումրի-2 ենթակայանի վերականգնում» վարկային ծրագրի խորհրդատուի ընտրության միջազգային մրցույթի արդյունքները` հաղթող ճանաչելով «ՔՈՆՍՈՒԼԵՔՏՐԱ/ՄՎՎ դեքոն» (CONSULECTRA/MVV decon) համատեղ ձեռնարկությունը՝ 845 040,0 եվրո պայմանագրային գումարով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մարտի 1
Երևան