Գլխավոր տեղեկություն
Номер
N 336-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.04.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.04.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.04.2010
Дата вступления в силу
08.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 ապրիլի 2010 թվականի N 336-Ա

 

«ԼԵԲԵՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ հոդվածներին ու 43-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 31-ի N 73-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Լեբեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն)` քաղ. Երևան, Շիրակի 4-րդ նրբ., շ. 10, բն. 11, և գործունեության իրականացման վայրը (հասցեն)` քաղ. Երևան, Բագրատունյաց 1) տալ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանման գործունեության իրականացման լիցենզիա՝ երեք տարի գործողության ժամկետով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. ապրիլի 7

Երևան