Գլխավոր տեղեկություն
Номер
N 732-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.06.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.06.18/27(761) Հոդ.692
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.06.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.06.2010
Дата вступления в силу
19.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հունիսի 2010 թվականի N 732-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին ու 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան և ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 9-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 5 հավելվածի N 1 աղյուսակում և N 17 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ենթակայության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

3. «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծման և մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում պահպանման ծախսերի ու տարածքի վարձակալության համար Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը հատկացնել 17299826 դրամ (այդ թվում` 2010 թվականի առաջին կիսամյակ` 4743000 դրամ, ինն ամիս` 10205742.5 դրամ, տարի` 17299826 դրամ)` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» (4637) հոդվածով):

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ենթակայության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են`

 1) Հայաստան-սփյուռք գործակցության վերաբերյալ տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստումը և տարածումը, համահայկական լրատվական ռեսուրսների (այդ թվում` համահայկական կայքերի, տեղեկագրերի, թերթերի, հեռուստատեսային լրատվական հաղորդումների, հեռուստակամուրջների, ինտերնետային քննարկումների և այլնի) ստեղծումը և շահագործումը.

2) Հայաստան-սփյուռք գործակցության ոլորտում մասնագետների վերապատրաստման, վերաորակավորման, մասնագիտական որակավորման բարձրացման ծրագրերի մշակումը և իրականացումը.

3) հայապահպանությանը նվիրված ծրագրերի իրականացումը.

4) հայրենադարձության, հայրենադարձների ինտեգրման ծրագրերի իրականացումը.

5) սփյուռքի ներուժի հայտնաբերումը և Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ այդ ներուժի ներդրման ծրագրերի մշակումը և իրականացումը.

6) գիտատեսական և կիրառական հետազոտությունների ու գնահատումների կատարումը.

7) սփյուռքի հետ իրականացվող աշխատանքներում միջազգային գիտակրթական համագործակցությանը մասնակցությունը:

5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ենթակայության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակներ, իրականացնել`

1) տեղեկատվական ծառայությունների մատուցում.

2) հեռուստառադիոծրագրերի կազմում.

3) հրատարակչական գործ.

4) գիտական հետազոտություններ և մշակումներ.

5) վեհաժողովների, առևտրային ցուցահանդեսների կազմակերպում.

6) նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ, այլ կրթություն` չներառված ուրիշ խմբավորումներում:

6. Հաստատել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ենթակայության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն N 3 հավելվածի:

7. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ենթակայության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը:

8. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ենթակայության`

1) «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով չեն հանձնվում նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույք, պետական սեփականություն հանդիսացող հողեր, շինություններ, պատմամշակութային նշանակություն ունեցող գույք, թանկարժեք մետաղներ և քարեր.

2) «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իր գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործում է իր կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

9. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ենթակայության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը։

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. հունիսի 17

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

հունիսի 3-ի N 732-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

բաժինը

խումբը

դասը

առաջին
կիսամ-
յակ

ինն ամիս

տարի

1

2

3

4

5

6

7

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

     
     

այդ թվում`

     

08

   

ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ

(5000.0)

(12000.0)

(14300.0)

     

այդ թվում`

     
 

02

 

Մշակութային ծառայություններ

(5000.0)

(12000.0)

(14300.0)

     

այդ թվում`

     
   

05

Արվեստ

(5000.0)

(12000.0)

(14300.0)

     

այդ թվում`

     
     

04. Մշակութային միջոցառումների իրականացում

(5000.0)

(12000.0)

(14300.0)

     

ՀՀ սփյուռքի նախարարություն

(5000.0)

(12000.0)

(14300.0)

     

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

(5000.0)

(12000.0)

(14300.0)

     

այդ թվում`

     
     

ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ

(5000.0)

(12000.0)

(14300.0)

     

այդ թվում`

     
     

Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին

(5000.0)

(12000.0)

(14300.0)

     

այդ թվում`

     
     

Այլ ընթացիկ դրամաշնորհներ

(5000.0)

(12000.0)

(14300.0)

08

   

ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ

(1000.0)

(2000.0)

(3000.0)

     

այդ թվում`

     
 

03

 

Ռադիո- և հեռուստահաղորդումների հեռարձակման և հրատարակչական ծառայություններ

(1000.0)

(2000.0)

(3000.0)

     

այդ թվում`

     
   

01

Հեռուստառադիոհաղորդումներ

(1000.0)

(2000.0)

(3000.0)

     

այդ թվում`

     
     

09. Հայաստան-սփյուռք հեռավար կոնֆերանսների կազմակերպում, ֆիլմաշարերի, տեսահոլովակների և հեռուստահաղորդումների պատրաստում

(1000.0)

(2000.0)

(3000.0)

     

ՀՀ սփյուռքի նախարարություն

(1000.0)

(2000.0)

(3000.0)

     

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

(1000.0)

(2000.0)

(3000.0)

     

այդ թվում`

     
     

ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ

(1000.0)

(2000.0)

(3000.0)

     

այդ թվում`

     
     

Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին

(1000.0)

(2000.0)

(3000.0)

     

այդ թվում`

     
     

Այլ ընթացիկ դրամաշնորհներ

(1000.0)

(2000.0)

(3000.0)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

6000.0

14000.0

17300.0

     

այդ թվում`

     
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

6000.0

14000.0

17300.0

     

այդ թվում`

     
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

6000.0

14000.0

17300.0

     

այդ թվում`

     
     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

6000.0

14000.0

17300.0

     

ՀՀ կառավարություն

6000.0

14000.0

17300.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

հունիսի 3-ի N 732-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 17 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բյուջետային ծախսերի գործառական
դասակարգման

Ծախսային ծրագրի անվանումը, համարը

Ծախսային ծրագիրը կատարող ՀՀ պետական կառավարման մարմնի անվանումը

Տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվող դրամաշնորհի գումարը
(հազ. դրամ)

Դրամաշնորհ ստացող տնտեսավարող
սուբյեկտի
անվանումը

բաժինը

խումբը

դասը

1

2

3

4

5

6

7

       

ՀՀ սփյուռքի նախարարություն

315,037.3

 

08

02

05

Մշակութային միջոցառումների իրականացում

244,831.0

 
     

 այդ թվում`

   
     

«Մեր մեծերը» խորագրով մշակութային միջոցառումներ

3,000.0

«Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

     

ՀՀ-ում համահայկական խորհրդաժողովներ

20,000.0

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամ

     

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ

18,700.0

«Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

     

Հայ բարերարների մեծարման միջոցառումների նախապատրաստում

5,000.0

«Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

     

Համահայկական մրցանակաբաշխություն

5,000.0

«Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

     

Աջակցություն սփյուռքի համայնքներին

8,000.0

«Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

     

Աշխատանք սփյուռքի համայնքների հետ

10,000.0

«Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

     

Կրթամշակութային աջակցություն Ամերիկայի հայ համայնքներին

20,131.0

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամ

     

Ազգային խորհրդի ձևավորման աշխատանքների իրականացում

17,000.0

«Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

     

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնի կազմակերպում

138,000.0

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամ

     

Տարածքային համագործակցության և համահայկական մշակութային ծրագրերի իրականացում

18,606.3

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամ

08

03

01

Հայաստան-սփյուռք հեռավար համաժողովների կազմակերպում, ֆիլմաշարերի, տեսահոլովակների և հեռուստահաղորդումների պատրաստում

16,600.0

«Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

08

04

01

Սփյուռքի երիտասարդության այցելություններ Հայաստան

35,000.0

«Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2010 թվականի

հունիսի 3-ի N 732-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ենթակայության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կենտրոն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է: Կենտրոնն ստեղծված է համարվում նրա` օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

2. Կենտրոնը կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

3. Կենտրոնը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:

4. Կենտրոնն այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:

5. Կենտրոնը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն, ռուսերեն ու անգլերեն անվանումներով կլոր կնիք, կարող է ունենալ ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Կենտրոնն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների ու ծախսերի նախահաշիվ և բանկային հաշիվ:

7. Կենտրոնն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով:

8. Կենտրոնի անվանումն է`

հայերեն լրիվ` Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

հայերեն կրճատ` «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ,

ռուսերեն լրիվ` «Центр Родина-диаспора» министерства диаспоры Республики Армения государственная некоммерческая организация, 

ռուսերեն կրճատ` «Центр Родина-диаспора» ГНО,

անգլերեն լրիվ` «Center Matherland-Diaspora» State Non-Commercial Organization (SNCO) of the Ministry of Diaspora of the Republic of Armenia,

անգլերեն կրճատ` «Center Matherland-Diaspora» SNCO։

9. Կենտրոնի իրավաբանական հասցեն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Վազգեն Սարգսյան 26/1:

 

II. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

10. Կենտրոնի գործունեության առարկան և նպատակներն են`

1) Հայաստան-սփյուռք գործակցության վերաբերյալ տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստումը և տարածումը, համահայկական լրատվական ռեսուրսների (այդ թվում` համահայկական կայքերի, տեղեկագրերի, թերթերի, հեռուստատեսային լրատվական հաղորդումների, հեռուստակամուրջների, ինտերնետային քննարկումների և այլնի) ստեղծումը և շահագործումը.

2) Հայաստան-սփյուռք գործակցության ոլորտում մասնագետների վերապատրաստման, վերաորակավորման, մասնագիտական որակավորման բարձրացման ծրագրերի մշակումը և իրականացումը.

3) հայապահպանությանը նվիրված ծրագրերի իրականացումը.

4) հայրենադարձության և հայրենադարձների ինտեգրման ծրագրերի իրականացումը.

5) սփյուռքի ներուժի հայտնաբերումը և Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ այդ ներուժի ներդրման ծրագրերի իրականացումը.

6) գիտատեսական և կիրառական հետազոտությունների ու գնահատումների կատարումը.

7) սփյուռքի հետ իրականացվող աշխատանքներում միջազգային գիտակրթական համագործակցությանը մասնակցությունը:

11. Իր առջև դրված խնդիրներին համապատասխան` կենտրոնը`

1) կազմում է աշխատանքային ծրագրեր և դրանք ներկայացնում համապատասխան մարմնի հաստատմանը.

2) կնքում է պայմանագրեր Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ.

3) իր գործունեության նպատակներին համապատասխան` կարող է զբաղվել հիմնադրի կողմից թույլատրված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով:

12. Կենտրոնը, որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակներ, իրականացնում է`

1) տեղեկատվական ծառայությունների մատուցում.

2) հեռուստառադիոծրագրերի կազմում.

3) հրատարակչական գործ.

4) գիտական հետազոտություններ և մշակումներ.

5) վեհաժողովների, առևտրային ցուցահանդեսների կազմակերպում.

6) նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ, այլ կրթություն` չներառված ուրիշ խմբավորումներում:

13. Կենտրոնը կարող է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:

 

III. ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

14. Կենտրոնի կառավարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան իրականացնում են հիմնադիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նրա կողմից լիազորված պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը, գործադիր մարմինը` տնօրենը:

15. Լիազոր մարմինը`

1) իրականացնում է կենտրոնի ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և կրում պատասխանատվություն դրանք չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.

2) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով ձևավորում է նրա կառավարման մարմինները և վաղաժամկետ դադարեցնում դրանց լիազորությունները.

3) իրականացնում է վերահսկողություն կենտրոնի գործունեության նկատմամբ.

4) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կենտրոնի տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

5) լսում է կենտրոնի գործունեության մասին հաշվետվություններ, քննում դրա գործունեության արդյունքները.

6) իրականացնում է վերահսկողություն կենտրոնին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.

7) օրենքով, հիմնադրի որոշմամբ կամ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս կենտրոնի գույքն օտարելու կամ վարձակալության հանձնելու համար.

8) քննարկում և հաստատում է կենտրոնի տարեկան ծախսերի նախահաշիվը, տարեկան հաշվեկշիռը, հաստիքացուցակը, տարեկան ֆինանսական և այլ հաշվետվություններ.

9) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

16. Կենտրոնի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է կենտրոնի տնօրենը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է (նրա լիազորությունները դադարեցվում են) լիազոր մարմնի հրամանով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Կենտրոնի տնօրենի հետ օրենքով սահմանված կարգով կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը:

17. Տնօրենը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կենտրոնի գործունեությունը և կրում պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այլ իրավական ակտերի, կենտրոնի կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

18. Տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով կենտրոնին և (կամ) պետությանը պատճառած վնասի համար: Տնօրենի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

19. Տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

20. Տնօրենը`

1) առանց լիազորագրի հանդես է գալիս կենտրոնի անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում գործարքներ.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կենտրոնի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) տալիս է կենտրոնի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կենտրոնի բաժինների ղեկավարներին ու աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

5) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

6) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

7) սահմանում է կենտրոնի կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

8) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

9) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:

 

IV. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

21. Կենտրոնի սեփականությունը ձևավորվում է կենտրոնի հիմնադրման ժամանակ` հիմնադրման մասին հիմնադրի որոշմամբ սահմանված չափով հանձնված գույքից, հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կենտրոնի գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:

22. Կենտրոնը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

23. Կենտրոնի ֆինանսատնտեսական գործունեությունը ենթակա է ֆինանսական վերստուգման (աուդիտի)` լիազորված մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված վերահսկողության այլ ստորաբաժանման կողմից:

24. Կենտրոնն իր գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործում է իր կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

25. Կենտրոնն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին կամ սույն կանոնադրությանը համապատասխան տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

26. Կենտրոնի սեփականության պահպանման պատասխանատվությունը կրում է կենտրոնը:

27. Կենտրոնի սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:

28. Հիմնադիրը կարող է կենտրոնին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ցանկացած գույք: Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից կենտրոնին ամրացված գույքը:

29. Կենտրոնն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու և հանձնելու անհատույց օգտագործման:

30. Կենտրոնն իրավունք ունի իրեն ամրագրված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի` բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի:

31. Ամրացված գույքի օգտագործման արդյունքում ստացված եկամուտները կենտրոնի սեփականությունն են` բացառությամբ ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարների, որոնք սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

32. Կենտրոնին ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

33. Հիմնադրի կողմից կենտրոնին գույքն ամրացնելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:

34. Հիմնադրի կողմից կենտրոնին ամրացված անշարժ գույքի և (կամ) պարտադիր պետական գրանցման ենթակա գույքի նկատմամբ կենտրոնի օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:

 

V. ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

35. Կենտրոնը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել հիմնադրի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով: Կենտրոնը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

36. Կենտրոնի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց նրա իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու: Կենտրոնի լուծարման դեպքում պետական կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան