Գլխավոր տեղեկություն
Номер
N 730-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.09.2010-01.12.2019)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.06.18/27(761) Հոդ.690
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.05.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.06.2010
Дата вступления в силу
01.09.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մայիսի 2010 թվականի N 730-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1738-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի «Որպես նվիրատվություն բաժնետոմսեր ընդունելու և պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1738-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով և իրենց համապատասխան հոլովաձևերով.

2) որոշման 5-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` պետական կազմակերպություն) գործունեության առարկան և նպատակն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, սոցիալապես անապահով ընտանիքի` 6-18 տարեկան երեխաների խնամքի և դաստիարակության ապահովումը, սոցիալ-հոգեբանական վերականգնման աշխատանքների իրականացումը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն աջակցելը, սննդով, հագուստով և կենցաղային իրերով ապահովումը, հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցման կազմակերպումը, բժշկական օգնության կազմակերպումն է».

3) որոշման 5-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) պետական կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը` երեխաների խնամքի ու դաստիարակության վճարովի ծառայությունների մատուցում».

4) ուժը կորցրած ճանաչել որոշման 7-րդ կետը:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. հունիսի 17

Երևան