Գլխավոր տեղեկություն
Номер
N 440-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.06.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
17.06.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.06.2010
Дата вступления в силу
18.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունիսի 2010 թվականի N 440-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 215-Ա որոշմամբ հաստատված «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնի 2010 թվականի ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով`

Ստեղծել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնի 2010 թվականի ծրագրի միջգերատեսչական կազմկոմիտե և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հունիսի 17
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
հունիսի 17-ի N 440-Ա
 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար (կազմկոմիտեի նախագահ)

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար

Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն (կազմկոմիտեի քարտուղար) (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան