ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 օգոստոսի 2010 թվականի N 989-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՆՏՈԿՈՍ ՑՊԱՀԱՆՋ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐՀԱԿԸ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաշվի առնելով 2009 թվականի ֆինանսական գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ստացած շահույթը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 299-Ա որոշման հիման վրա տրամադրված 79.629.719.887 դրամի չափով անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակը փոխարինել 55.644.010.355 դրամ անվանական արժեքով անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակով` պայմանով, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակի տրամադրման նույն օրը նախարարությանը վերադարձնի 79.629.719.887 դրամ անվանական արժեքով, KB-10 սերիայի և 00023 համարակալմամբ գանձապետական հասարակ մուրհակը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակի թողարկումը և տրամադրումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|