Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 26-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2011-01.01.2013)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2010.08.17/19(371) Հոդ.231
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
07.07.2010
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
07.07.2010
Дата вступления в силу
01.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 օգոստոսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 60310297

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

7 հուլիսի 2010 թ.

 թիվ 26-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 23-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հեռախոսային կապի միջոցների և աշխատանքի որակի մասին» Ձև թիվ 42-ԿԱՊ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Հեռախոսային կապի միջոցների և աշխատանքի որակի մասին» Ձև թիվ 42-ԿԱՊ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2009 թվականի հոկտեմբերի 2-ի «Հեռախոսային կապի միջոցների և աշխատանքի որակի մասին» Ձև թիվ 42-ԿԱՊ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 19-Ն որոշումը մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 23-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

2010 թվականի հուլիսի 7-ի

թիվ 26-Ն որոշման

 

 Ներմուծեք նկարագրությունը_19430


ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի և պետական վիճակագրության ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է

Ներկայացնում են

Հաշվետվության ներկայացման ժամկետը

ՀՀ ազգային վիճակագրական
ծառայություն

հեռախոսային կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը

մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 20-ը

Ով է ներկայացնում ______________________________

(անվանումը)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________

_________________________________________

Գտնվելու վայրը ______________________________

__________________________________ I I I I I 

(փոստային դասիչ)

Մարզը ______________Համայնքը _____________

Պետական ռեգիստրում գրանցման համարը I I I I I I I I I I I I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I I I I I I I I I

Հարկ վճարողի հաշվառման համարը I I I I I I I I I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ
42-ԿԱՊ
(տարեկան)

«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010թ. հուլիսի 7-ի
թիվ 26-Ն որոշմամբ

 

Չլրացնել ò

ՏԳՏԴ I I I I I I

Մարզը I I I

Համայնքը I I I I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ

201__թ. համար

 

 1. Կայանները, ենթակայանները և դրանց ունակությունը

 

Տողի
համարը

Չափի
միավորը

Ընդամենը

այդ թվում`

քաղաքային

գյուղական

Ա

Բ

Գ

1

2

3

Հեռախոսային կայանների քանակը

110

հատ

     

110 տողից` էլեկտրոնային

110.1

-"-

     

110 տողից` հեռախոսային կայանների և ենթակայանների ընդհանուր ունակությունը

մոնտաժված

110.2

համար

     

 զբաղված

110.3

-"-

     

110.2 տողից` էլեկտրոնային հեռախոսային կայանների ունակությունը

110.2.1

-"-

     

110.3 տողից` էլեկտրոնային հեռախոսային կայանների ունակությունը

110.3.1

-"-

     

110.2 տողից` ավտոմատ միջքաղաքային հեռախոսային ցանց ելք ունեցող

միջազգային

110.2.2

-"-

     

միջքաղաքային

110.2.3

-"-

     

110.2.2 և 110.2.3 տողերից` սարքավորված համարի ավտոմատ որոշման սարքավորումներով

110.4

-"-

     

Արբանյակային կապի կայաններ

120

հատ

     

Այլ իրավաբանական անձանց տրամադրված հեռախոսահամարների քանակը, որոնք ունեն ելք դեպի ընդհանուր օգտագործման հեռախոսային ցանց

130

հատ

     

Բջջային հեռախոսակապի կայանների քանակը

140

-"-

     

140 տողից` բջջային հեռախոսակապի կայանների զբաղված ունակությունը

140.1

համար

     

 2. Ապարատների և բաժանորդների քանակը

Ցուցանիշի անվանումը

Տողի
համարը

Չափի
միավորը

Ընդամենը

այդ թվում`

քաղաքային

գյուղական

Ա

Բ

Գ

1

2

3

Հիմնական հեռախոսային ապարատների քանակը (առանց քարտֆոնների)

210

հատ

     

 դրանից` բնակարանային

210.1

-"-

     

Քարտֆոնների քանակը

220

-"-

     

 դրանից` ունիվերսալ

220.1

-"-

     

220 տողից` հափշտակված և ջարդված քարտֆոնների քանակը

220.2

-"-

     

Բջջային հեռախոսակապի բաժանորդների քանակը

230

-"-

     

 որից` ակտիվ

230.1

-"-

     

Ռադիոալիքային (փեյջինգային) կապի բաժանորդների քանակը

240

-"-

     

Շառավղային գործողության կապի բաժանորդների քանակը

250

-"-

     

Ինտերնետ հասանելիության ծառայության բաժանորդների քանակը

260

-"-

     

Ինտերնետ հասանելիության ծառայության բաժանորդների քանակը բջջային հեռախոսակապով

270

-"-

     

 3. Գծային տնտեսությունը տարվա վերջի դրությամբ

Ցուցանիշի անվանումը

Տողի
համարը

Չափի
միավորը

Ընդամենը

այդ թվում`

քաղաքային

գյուղական

Ա

Բ

Գ

1

2

3

Օդային գծերի երկարությունը

310

կմ

     

Խողովակաշարի երկարությունը

320

կանալ-կմ

     

Կապի բարձր հաճախականության կապուղիների քանակը

330

կանալ-
վերջ

     

 դրանից` թվային կապուղիների (կանալների) քանակը

330.1

-"-

     

Մալուխների ընդհանուր երկարությունը

340

կմ

     

 դրանից` օպտիկա-մանրաթելային

340.1

-"-

     

4. Բնակարաններում հեռախոս տեղադրելու գործընթացը

Ցուցանիշի անվանումը

Տողի
համարը

Չափի
միավորը

Ընդամենը

այդ թվում`

քաղաքային

գյուղական

Ա

Բ

Գ

1

2

3

Բնակարաններում հեռախոս տեղադրելու համար տրված չբավարարված դիմումների քանակը

410

հատ

     

Տեղադրված հեռախոսային գծերի քանակը տարվա վերջի դրությամբ

420

-"-

     

 5. Կապի աշխատանքի որակը

Ցուցանիշի անվանումը

Տողի
համարը

Չափի
միավորը

Ընդամենը

այդ թվում`

քաղաքային

գյուղական

Ա

Բ

Գ

1

2

3

Ընդունվել են հայտեր հեռախոսային գծերի խափանումների վերաբերյալ

510

հատ

     

Հայտնաբերվել են հեռախոսագծերի խափանումներ

520

-"-

     

 դրանից՝ վերացվել են հսկվող ժամկետներում

520.1

-"-

     

Ղեկավար

 _________
(Ազգանուն, անուն)

 _________
(Ստորագրություն)

Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)
 _________
(Ազգանուն, անուն)

 _________
(Ստորագրություն, պաշտոն)

 

 ______________ 
(Հեռախոսահամար(ներ))

 « __ » _______201___թ.
(լրացման ամսաթիվը)

Էլեկտրոնային փոստ

 _____@_______

 

 

Հավելված 2

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

2010 թվականի հուլիսի 7-ի

թիվ 26-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ)

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռախոսային կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա համար:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվությունը կազմված է 5 բաժնից. Կայանները, ենթակայանները և դրանց ունակությունը (բաժին 1), Ապարատների և բաժանորդների քանակը (բաժին 2), Գծային տնտեսությունը տարվա վերջի դրությամբ (բաժին 3), Բնակարաններում հեռախոս տեղադրելու գործընթացը (բաժին 4), Կապի աշխատանքի որակը (բաժին 5):

6. Բոլոր ցուցանիշները քաղաքային և գյուղական բնակավայրերի բաշխվում են համաձայն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քաղաքային և գյուղական բնակավայրերի:

7. 1-ին բաժինը լրացնելու համար հիմք են հանդիսանում կայանների սարքավորումների անձնագրերի տվյալները:

8. 110 տողում` հեռախոսային կայանների քանակը, լրացվում է քաղաքային և գյուղական բնակավայրերում տեղադրված ավտոմատ հեռախոսային կայանների քանակը, որոնք նախատեսված են ընդհանուր օգտագործման համար:

9. 110 տողից` հեռախոսային կայանների և ենթակայանների ընդհանուր ունակությունը - մոնտաժված (տող 110.2) և 110 տողից` հեռախոսային կայանների և ենթակայանների ընդհանուր ունակությունը-զբաղված (տող 110.3) ցուցանիշներում ներառվում են տեղակայված բոլոր բաժանորդային և հատուկ կոմպլեկտները, սարքավորումները, որոնք օգտագործվում են տաքսաֆոնների միացման համար, գերատեսչական կայանների ելքային և մուտքային միացնող գծերն ու գերատեսչական, տեղեկատվական-ինֆորմացիոն, պատվերային ծառայություններին մշտական օգտագործման տրամադրված գծերը:

Մոնտաժված և զբաղված ունակությունների մեջ հաշվի են առնվում նաև բոլոր ստուգիչ համարները, ինքնապատասխանիչների համարները, այն համարները, որոնք օգտագործվում են ծառայողական նպատակներով սրահներում, գծային-մալուխային ծառայություններում և այլն, աբոնենտային կոմպլեկտներում ներառված վերանորոգման ծառայության գծերը:

Զբաղված ունակության մեջ ներառվում են ամրագրված հեռախոսային բաժանորդային համարները, որոնց համար գանձվում են բաժանորդային վճարներ:

10. 130 տողում լրացվում է այլ իրավաբանական անձանց տրամադրված հեռախոսահամարների քանակը, որոնք ունեն ելք դեպի ընդհանուր օգտագործման հեռախոսային ցանց:

11. 140 տողում լրացվում է բջջային հեռախոսակապի կայանների քանակը, իսկ 140.1 տողում՝ վերը նշված կայանների զբաղված ունակությունը:

12. 2-րդ բաժնի 210 տողում՝ հիմնական հեռախոսային ապարատների քանակը (առանց քարտֆոնների), արտացոլվում է հեռախոսային բաժանորդների քանակը:

13. 220 տողում լրացվում է քարտֆոնների քանակը` առանձնացնելով դրանք ունիվերսալների (տող 220.1) և տեղականների: Ունիվերսալ են համարվում այն քարտֆոնները, որոնց միջոցով իրականացվում են ինչպես միջքաղաքային, այնպես էլ տեղական հեռախոսային խոսակցությունները: 230 տողում արտացոլվում է բջջային հեռախոսակապի բաժանորդների քանակը, իսկ 230.1 տողում` ակտիվ բաժանորդների քանակը: Ակտիվ համարվում է այն բաժանորդը, որը հաշվետու տարվան նախորդող ամսվա ընթացքում ընդունել կամ ուղարկել է գոնե մեկ զանգ:

14. 260 տողում արտացոլվում է ինտերնետ հասանելիության ծառայության բաժանորդների քանակը:

15. 270 տողում արտացոլվում է բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը, որոնց մատուցվում են ինտերնետ հասանելիության ծառայություններ տվյալ օպերատորի կողմից:

16. Հաշվետվության 510 տողը բնութագրում է հեռախոսային գծերի խափանումների վերաբերյալ հայտերի քանակը: 520 տողում արտացոլվում են հայտնաբերված խափանումները, որոնց հետևանքով խախտվել է հեռախոսակապը (հեռախոսը չի աշխատել), իսկ 520.1 տողում` այն խափանումները, որոնք վերացվել են 1 օրվա ընթացքում: