ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 փետրվարի 2010 թվականի N 853-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 1394-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը հաստատելու մասին» N 1394-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ կետով.
«3) Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր ընդունվել են աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատությունների ակադեմիական վարկանիշային հետևյալ ցանկերի առաջին երկու տասնյակում ընդգրկված հաստատություններ`
ա) /http://www.arwu.org/ARWU/.
բ) /http://www.timeshighereducation.co.uk/».
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ կետով.
«4) Մինչև 2010 թվականը ներառյալ սովորող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից սահմանված կարգով տարկետում ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` սահմանված կարգով կարող է տրվել տարկետում` ուսումնառությունը շարունակելու հետբուհական մասնագիտական կրթական հաջորդ ծրագրերով նույն օտարերկրյա բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական ուսումնական հաստատություններում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|