Գլխավոր տեղեկություն
Номер
N 388-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (17.06.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.04.20/23(395) Հոդ.472
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.03.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.04.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.04.2005
Дата вступления в силу
21.04.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 ապրիլի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մարտի 2005 թվականի N 388-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԱՐԱՐԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) (ենթակետն ուժը կորցրել է 28.09.05 N 2416-Ն) 

բ) (ենթակետն ուժը կորցրել է 27.05.10 N 681-Ն)

(1-ին կետը փոփ. 28.09.05 N 2416-Ն, 27.05.10 N 681-Ն)

2. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերին համապատասխան Արարատի մարզի Արարատի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողերից 154 հեկտարը, որից` 23 հեկտար գյուղատնտեսական նշանակության, այդ թվում` 23 հեկտար արոտ, 44 հեկտար բնակավայրերի, 68 հեկտար արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, 19 հեկտար հատուկ նշանակության հողերն ընդգրկել Արարատի քաղաքային համայնքի վարչական սահմաններում:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին`

ա) Արարատի մարզի Արարատի քաղաքային և Արարատի գյուղական համայնքների հողային հաշվեկշիռների և համայնքների վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու վերաբերյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով հաստատված նկարագրերին համապատասխան.

բ) Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Արարատի մարզի Արարատի քաղաքային և Արարատի գյուղական համայնքների հողային հաշվեկշիռներում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ 

Ա. Մարգարյան


2005 թ. ապրիլի 6
Երևան


 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 24-ի N 388-Ն որոշման



Ս Ա Հ Մ Ա Ն Ն Ե Ր Ի  Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ

(հավելվածն ուժը կորցրել է 28.09.05 N 2416-Ն)



                                                                    


Հավելված N 1ա
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 24-ի N 388-Ն որոշման


(հավելվածն ուժը կորցրել է 28.09.05 N 2416-Ն)



Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 24-ի N 388-Ն որոշման


Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ
(հավելվածն ուժը կորցրել է 27.05.10 N 681-Ն)



Հավելված N 2ա
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 24-ի N 388-Ն որոշման


ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
(հավելվածն ուժը կորցրել է 27.05.10 N 681-Ն)