Գլխավոր տեղեկություն
Номер
N 431-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.06.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
11.06.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.06.2010
Дата вступления в силу
12.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունիսի 2010 թվականի N 431-Ա

 

Ա. ԹՌՉՈՒՆՅԱՆԻՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Ա. Թռչունյանին 2010 թվականի հունիսի 21-23-ը գործուղել Կիև (Ուկրաինա)՝ ԱՊՀ մասնակից պետությունների որակավորման պետական մարմինների միջազգային ասոցիացիայի 11-րդ համաժողովին մասնակցելու համար:

2. Ա. Թռչունյանի՝ Կիև գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Թռչունյանի՝ Կիև գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Ա. Թռչունյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Կիև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հունիսի 11
Երևան