ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունիսի 2010 թվականի N 422-Ա
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
Հյուսիս-Հարավ երկաթուղու շինարարության աշխատանքները կանոնակարգելու և ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Տ. Սարգսյան | - ՀՀ վարչապետ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Մ. Վարդանյան | - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Ն. Երիցյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարար |
Ա. Մովսիսյան | - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար |
Հ. Բեգլարյան | - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ |
Խ. Ավալյան | - ՀՀ վարչապետի օգնական |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |