Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Ինկորպորացիա (19.12.2003-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
28.09.2001
Дата подписания
28.09.2001
Дата вступления в силу
19.12.2003

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Վտանգավոր արտադրական օբյեկտներում արդյունաբերական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետ՝ Կողմեր,

նշելով արդյունաբերական անվտանգության ապահովման հիմնախնդիրների կարևորությունը և դրանց լուծման անհրաժեշտությունը վտանգավոր արդյունաբերական օբյեկտներում զբաղված աշխատակիցների կյանքի և առողջության անվտանգության երաշխիքների ապահովման նպատակով, ինչպես նաև տեխնոգեն վթարներից բնակչության և շրջակա բնական միջավայրի պաշտպանությունը,

հաշվի առնելով 1992 թվականի «Արդյունաբերական վթարների տրանսսահմանային ազդեցության մասին» ՄԱԿ-ի ԵՏԿ կոնվենցիայի դրույթները,

ձգտելով Կողմերի միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանը և ղեկավարվելով վտանգավոր արտադրական օբյեկտներում արդյունաբերական անվտանգության ապահովման համակարգված գործողությունների անցկացման անհրաժեշտւթյամբ՝ փոխշահավետ պայմաններում կուտակված փորձի և գիտատեխնիկական նվաճումների օգտագործման հիմքի վրա,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ   1

 

Կողմերը, վտանգավոր արտադրական օբյեկտներում արդյունաբերական անվտանգության ապահովման բնագավառում օժտված լինելով ազգային քաղաքականության ձևավորման և իրականացման հարցերում լիովին ինքնուրույնությամբ, ինչպես նաև արդյունաբերական անվտանգության ապահովման բնագավառում հիմնվելով ազգային սկզբունքներին և իրավական կարգավորման ձևավորմանն ուղղված մոտեցումներին և պետական հսկողության վրա,

նպատակահարմար են համարում վտանգավոր արտադրական օբյեկտներում արդյունաբերական անվտանգության ապահովման հարցերում համաձայնեցված քաղաքականության անցկացումը և արդյունաբերական անվտանգության ապահովման բնագավառում ընդհանուր մոտեցումների ու իրավական կարգավորման սկզբունքների և պետական հսկողության ձևավորումը,

ճանաչում են արդյունաբերական անվտանգության պահանջները որպես միջպետական նորմեր և կանոններ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համաձայնեցված ցանկով, որը անհրաժեշտության դեպքում վերանայվում է` հաշվի առնելով սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ազգային օրենսդրությունը և արդյունաբերական անվտանգության նորմատիվային կարգավորման կատարելագործմանն ուղղված համատեղ աշխատանքների արդյունքները,

ընդունում են համաձայնեցված կամ համատեղ մշակված արդյունաբերական անվտանգության պահանջները, այդ թվում` նորմատիվատեխնիկական փաստաթղթերը, որոնց պահպանումը ապահովում է վտանգավոր արտադրական օբյեկտներում արդյունաբերական անվտանգությունը` հաշվի առնելով արդյունաբերական անվտանգության նշված պահանջների անհրաժեշտ ներդաշնակեցումը միջազգային նորմերին և չափանիշներին՝ առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման նպատակով,

մշտական հիմունքներով իրականացնում են տեխնոգեն վթարների, աղետների և վտանգավոր արդյունաբերական օբյեկտներում զբաղված աշխատակիցների վնասվածքների պատճառների և հետևանքների, հանգամանքների մասին տեղեկատվության, ինչպես նաև արդյունաբերական անվտանգության ապահովման բնագավառում անալիտիկ և վիճակագրական նյութերի փոխանակում,

համաձայնեցված կերպով լուծում են իրավական, տնտեսական, կազմակերպչական և վտանգավոր արտադրական օբյեկտներում արդյունաբերական անվտանգության ապահովման այլ հարցեր` այդ թվում երկկողմ և բազմակողմ պայմանագրերի, ծրագրերի և տեխնիկական նախագծերի հիման վրա:

 

Հ ո դ վ ա ծ   2

 

Կողմերը վտանգավոր արտադրական օբյեկտներում արդյունաբերական անվտանգության ապահովման բնագավառում համաձայնեցված գործունեություն են իրականացնում հետևյալ ուղղություններով՝

վտանգավոր արտադրական օբյեկտի նախագծման, շինարարության, շահագործման, ընդլայնման, վերականգնման, տեխնիկական վերազինման, կոնսերվացման և վերացման, ինչպես նաև վտանգավոր արտադրական օբյեկտներում կիրառվող տեխնիկական սարքավորումների պատրաստման, տեղակայման, կարգաբերման, սպասարկման և վերանորոգման վերաբերյալ արդյունաբերական անվտանգության պահանջների սահմանում,

արդյունաբերական անվտանգության բնագավառում գործունեության տեսակների ազգային ընթացակարգերի, պահանջների և լիցենզավորման պայմանների, ինչպես նաև վտանգավոր արտադրական օբյեկտներում տեխնիկական սարքավորումների կիրառման կարգի և պայմանների մոտեցում,

վտանգավոր արտադրական օբյեկտները շահագործող կազմակերպությունների աշխատակիցների (մասնագետների և անձնակազմի) պատրաստման և ատեստավորման ազգային ընթացակարգերի և պահանջների մոտեցում,

միջպետական ծրագրերի և տեխնիկական նախագծերի մշակում և իրագործում, գիտահետազոտական աշխատանքների համատեղ անցկացում,

տեղեկատվության փոխանակում, գիտաժողովների, գիտապրակտիկ կոնֆերանսների, սեմինարների, խորհրդակցությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնախնդիրների վերաբերյալ այլ միջոցառումների անցկացում,

արդյունաբերական անվտանգության ապահովման բնագավառում պետական հսկողական մարմինների, ինչպես նաև համապատասխան փորձագիտական և գիտահետազոտական կազմակերպությունների միջև մշտական շփումներին և խորհրդատվություններին աջակցում,

մասնագետների պատրաստում և նրանց որակավորման բարձրացում:

Կողմերը սահմանում են իրագործման համար համատեղ ընդունված ծրագրերի, նախագծերի և միջոցառումների ֆինանսավորման կարգը և պայմանները:

 

Հ ո դ վ ա ծ   3

 

Կողմերը ապահովում են ստացվող փաստաթղթերի և սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների մասին տեղեկատվության և նվաճած գիտատեխնիկական արդյունքների մասին գաղտնիությունը, եթե փոխանցող Կողմը նախապես նշում է դրանց գաղտնիության մասին:

 

Հ ո դ վ ա ծ   4

 

Սույն Համաձայնագրի իրականացման համար Կողմերը հիմնում են Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհուրդ: Խորհուրդը գործում է համաձայն սույն Համաձայնագրի անքակտելի մաս հանդիսացող Կարգի:

 

Հ ո դ վ ա ծ   5

 

Կողմերը փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրի մեջ կարող են կատարել անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անքակտելի մաս հանդիսացող համապատասխան Արձանագրություններով:

 

Հ ո դ վ ա ծ   6

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի արդյունաբերական անվտանգության ոլորտում իրենց կողմից նախապես կնքված միջազգային պայմանագրերից բխող իրավունքներն ու պարտավորությունները:

Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման հետ կապված վեճերը կկարգավորվեն խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

Հ ո դ վ ա ծ   7

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում այն ստորագրող Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին երրորդ ծանուցումն ավանդապահին հանձնելու օրվանից: Այն Կողմերի համար, որոնք այդ ընթացակարգերը կատարել են ավելի ուշ, սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ավանդապահին համապատասխան փաստաթղթերը ի պահ հանձնելու օրվանից:

 

Հ ո դ վ ա ծ   8

 

Սույն Համաձայնագիրը բաց է այլ պետությունների միանալու համար, որոնք կիսում են նրա սկզբունքներն ու նպատակները, բոլոր Կողմերի համաձայնությամբ՝ այդպիսի միացման մասին փաստաթղթերն Անկախ պետությունների համագործակցության Գործադիր կոմիտեին փոխանցելու միջոցով: Այդպիսի պետության համար սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում այդպիսի միացման համաձայնության մասին վերջին ծանուցումը ավանդապահի ստանալու օրվանից:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Սույն Համաձայնագիրը գործում է հինգ տարվա ընթացքում՝ ուժի մեջ մտնելու օրվանից: Նշված ժամկետը լրանալուց հետո սույն Համաձայնագրի գործողությունը ինքնաբերաբար երկարացվում է ամեն անգամ հինգ տարով, եթե Կողմերը այլ որոշում չեն ընդունում:

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից՝ այդ մասին դուրս գալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 2001թ. սեպտեմբերի 28-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ պետությունների համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

Հ ա վ ե լ վ ա ծ

 

2001թ. սեպտեմբերի 28-ի

«Վտանգավոր արտադրական օբյեկտներում

արդյունաբերական անվտանգության ապահովման

բնագավառում համագործակցության մասին»

Համաձայնագրի

 

Կ Ա Ր Գ

 

Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի մասին

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) ստեղծվում է «Վտանգավոր արտադրական օբյեկտներում արդյունաբերական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» Համաձայնագրի իրականացման համար (ստորև՝ Համաձայնագիր):

2. Խորհրդի գործունեության հիմնական նպատակն է Համաձայնագրի մասնակից պետությունների և համապատասխան լիազոր մարմինների կողմից արդյունաբերական անվտանգության ապահովման բնագավառում համաձայնեցված գործողությունների և կիրառվող միջոցառումների ապահովումը:

3. Խորհուրդը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Համաձայնագրով և սույն Կարգով:

4. Խորհուրդը իր գործունեությունը իրականացնում է Անկախ պետությունների համագործակցության Գործադիր կոմիտեի և այլ կանոնադրական ու ճյուղային մարմինների հետ սերտ փոխգործակցության միջոցով:

5. Խորհուրդը ձևավորվում է Համաձայնագրի մասնակից պետությունների արդյունաբերական անվտանգության բնագավառում պետական վերահսկողության մարմինների (լիազորված մարմինների) լիազոր ներկայացուցիչ-ղեկավարներից՝ Խոհրդի անդամներից:

Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետություն Խորհրդում ունի մեկ ձայն:

Խորհրդի կազմում ընդգրկվում է Անկախ պետությունների համագործակցության Գործադիր կոմիտեի ներկայացուցիչը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:

 

2. Խորհրդի խնդիրները և գործունեության ուղղությունները

 

Խորհրդի հիմնական խնդիրներն ու գործունեության ուղղություններն են.

 արդյունաբերական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության գերակայող ուղղությունների որոշումը և համաձայնեցված քաղաքականության անցկացումը,

 արդյունաբերական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության զարգացման նախագծերի և ծրագրերի, իրավական կարգավորման, պետական հսկողության և թույլատրող գործունեության ընդունումը,

 Համաձայնագրի մասնակից պետությունների լիազոր մարմինների կողմից համաձայնեցված կամ համատեղ մշակված արդյունաբերական անվտանգության պահանջների ընդունումը՝ իրագործման նպատակով,

 միջազգային նորմերին և չափորոշիչներին համապատասխան` արդյունաբերական անվտանգության պահանջների ներդաշնակեցման և նորմատիվ կարգավորման բնագավառում համաձայնեցված գործողությունների ապահովումը՝ տեխնիկական խոչընդոտների վերացման նպատակով,

 Համաձայնագրի մասնակից չհանդիսացող պետությունների համապատասխան մարմինների հետ արդյունաբերական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցությունը,

 վտանգավոր արտադրական օբյեկտներում արդյունաբերական անվտանգության ապահովման բնագավառում իրավական, արտադրական, տնտեսական, էկոլոգիական, կազմակերպչական և համագործակցության այլ հարցերի համաձայնեցումը,

 արդյունաբերական անվտանգության ապահովման բնագավառում տեխնոգեն վթարների հանգամանքների, պատճառների և հետևանքների ու ենթահսկողական օբյեկտներում զբաղված աշխատողներին վնասվածքներ պատճառելու մասին տեղեկատվության, ինչպես նաև անալիտիկ և վիճակագրական նյութերի փոխանակման ապահովումը:

 

3. Խորհրդի իրավունքները

 

Գործունեության ուղղությունների իրագործման և իր խնդիրների իրականացման նպատակով Խորհուրդը իրավունք ունի.

 Համաձայնագրի մասնակից պետությունների համապատասխան լիազորված մարմիններից իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության, ինչպես նաև Խորհրդի որոշումների կատարման մասին տեղեկատվության հարցում կատարել,

 քննարկման նպատակով սահմանված կարգով Խորհրդի կողմից պատրաստված փաստաթղթերի նախագծեր ներկայացնել պետությունների ղեկավարների խորհրդին, կառավարությունների ղեկավարների խորհրդին և Անկախ պետությունների համագործակցության այլ մարմիններին,

 Խորհրդի գործունեության հարցերի լուծման և Համաձայնագրի իրագործման նպատակով ստեղծել աշխատանքային խմբեր,

 մշակել և հաստատել իր աշխատանքի կանոնակարգը, ինչպես նաև նրանում փոփոխություններ կատարել:

 

4. Խորհրդի աշխատանքի կազմակերպումը և կարգը

 

1. Խորհրդի գործունեության կազմակերպչատեխնիկական ապահովումը իրականացվում է Անկախ պետությունների համագործակցության Գործադիր կոմիտեի կողմից:

2. Խորհրդի նիստերը անցկացվում են անհրաժեշտության դեպքում, բայց տարեկան մեկ անգամից ոչ պակաս: Համաձայնագրի ցանկացած մասնակից պետության նախաձեռնությամբ կարող է գումարվել Խորհրդի արտահերթ նիստ:

3. Նիստում նախագահողի գործառույթները իրականացվում են այն պետությունը ներկայացնող Խորհրդի անդամի կողմից, որի տարածքում նիստը անցկացվում է: Նա նաև կատարում է Խորհրդի նախագահի պարտականությունները մինչև հերթական նիստը:

4. Խորհրդի նիստերի անցկացման ծախսերը կատարում է Համաձայնագրի այն մասնակից պետությունը, որի տարածքում անցկացվում է Խորհրդի նիստը:

5. Խորհրդի անդամը իրավունք ունի ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն.

 Խորհրդի գործունեությանը վերաբերող` Անկախ պետությունների համագործակցության Գործադիր կոմիտեից,

Խորհրդի խնդիրների լուծման նպատակով ստեղծված աշխատանքային խմբերի գործունեության մասին,

Խորհրդի կողմից ընդունված որոշումների մասին:

Խոհրդի անդամը իրավունք ունի նաև Խորհրդի իրավասության շրջանակներում քննարկման ներկայացնել ցանկացած հարց:

6. Խորհրդի նիստերին դիտորդների կամ փորձագետների կարգավիճակով կարող են հրավիրվել Համաձայնագրի մասնակից պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, պետական և հասարակական կազմակերպությունների և ձեռնարկությունների ներկայացուցիչները:

7. Խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը, օրը և նախնական օրակարգը որոշվում է Խորհրդի հերթական նիստում:

8. Խորհրդի որոշումները ընդունվում են շահագրգիռ Կողմերի համաձայնությամբ: Ընթացակարգային հարցերով որոշումները ընդունվում են Խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ:

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2003 թվականի դեկտեմբերի 19-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան