Գլխավոր տեղեկություն
Номер
N 672-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.06.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.06.16/26(760) Հոդ.675
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.06.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.06.2010
Дата вступления в силу
26.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հունիսի 2010 թվականի N 672-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության օդային տարածքի կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 825-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) հավելվածում «արգելք» բառը և իր համապատասխան հոլովաձևերը փոխարինել «խոչընդոտ» բառով և իր համապատասխան հոլովաձևերով.

2) 37-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կարգի 36-րդ կետի «ե» ենթակետով սահմանված գոտում (V գոտի) և Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 60 և ավելի մետր բարձրությամբ խոչընդոտ կառուցողի կողմից լիազորված մարմին են ներկայացվում խոչընդոտի մասին հետևյալ տեղեկությունները`

ա. անվանումը,

բ. աշխարհագրական կոորդինատները` չափված WGS-84 համակարգով,

գ. բացարձակ և հարաբերական բարձրությունները,

դ. մակնշումների (ցերեկային, գիշերային) առկայությունը:».

3) 38-րդ կետի «բ» ենթակետը «աշխարհագրական դիրք» բառերից հետո լրացնել «WGS-84 համակարգով» բառերով.

4) 40-րդ կետում`

ա. երկրորդ նախադասության «(մերժումը)» բառից հետո հանել «ձևակերպվում է լիազորված մարմնի ղեկավարի հրամանով և» բառերը,

բ. երրորդ նախադասության մեջ «Հրամանով» բառը փոխարինել «Լիազորված մարմնի կողմից» բառերով.

5) 43-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Խոչընդոտի կառուցման ընթացքում ապահովվում են օգտագործվող բարձրաբերձ շինարարական տեխնիկայի ցերեկային և գիշերային մակնշումները»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. հունիսի 7

Երևան