Գլխավոր տեղեկություն
Номер
N 398-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.06.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
02.06.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.06.2010
Дата вступления в силу
03.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հունիսի 2010 թվականի N 398-Ա
 

ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` Եվրոպայի խորհրդի «Կիևյան նախաձեռնության» շրջանակներում Հայաստանի 10 քաղաքի պատմամշակութային ժառանգության վերականգնման ծրագրի մշակման նպատակով`

1. Ստեղծել համակարգող հանձնաժողով` համաձայն հավելվածի։

2. Հանձնարարել համակարգող հանձնաժողովին` մինչև 2010 թվականի հունիսի 11-ը մշակել և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել ծրագիր` Եվրախորհրդի քարտուղարությանը տրամադրելու նպատակով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հունիսի 2
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
հունիսի 2-ի N 398-Ա
 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ա. Սամուելյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

   

Լ. Ալավերդյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

   

Ա. Պետրոսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

   

Ա. Զիրոյան

- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ

   

Ա. Գիլոյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ

   

Ա. Մարգարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության Եվրոպայի խորհրդի բաժնի խորհրդական

   

Ա. Հովհաննիսյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության Եվրոպայի խորհրդի բաժնի առաջին քարտուղար

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան