Գլխավոր տեղեկություն
Номер
N 1027-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (02.09.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.09.01/42(776) Հոդ.954
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.07.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.08.2010
Дата вступления в силу
02.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հուլիսի 2010 թվականի N 1027-Ն

 

ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, տարածման և օգտագործման 2011 թվականի տարեկան ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. օգոստոսի 21
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2010 թվականի

հուլիսի 29-ի N 1027-Ն որոշման

 

ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

NN
ը/կ

Միջոցառումը

Նպատակը

Կատարողը

Ժամկետը

Ֆինանսական աղբյուրը և ծավալը
(հազ. դրամ)

Ծանոթագրություն

1

2

3

4

5

6

7

1.

Ոչ նյութական մշակութային ժառանգությանը վերաբերող անտիպ նյութերի և գիտական ուսումնասիրությունների հրատարակում

ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտում տեխնիկական և գեղարվեստական գիտությունների խթանում, գիտահետազոտական մեթոդաբանությունների մշակում` ոչ նյութական մշակութային ժառանգության, մասնավորապես, վտանգված ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության գործընթացի արդյունավետության նպատակով

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

2011 թ., շարունա-կական

ՀՀ պետական բյուջե

«Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 13-րդ հոդվածի «գ» կետի ու 14-րդ հոդվածի «ա» կետի 3-րդ ենթակետի պահանջներին համապատասխան

2.

Ոչ նյութական մշակութային արժեքների պահպանության մասնագետ-կադրերի պատրաստում, վերապատրաստում և վերաորակավորում

ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտը համապատասխան կադրերով ապահովում

ՀՀ մշակույթի նախարարություն

2011 թ., շարունա-կական

ՀՀ պետական բյուջե

«Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի, 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 11-րդ կետերի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի, 14-րդ հոդվածի և Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, դրա կենսունակության պաշտպանության հայեցակարգի 5-րդ բաժնի 12-րդ կետի պահանջներին համապատասխան

3.

Ժողովրդական արհեստագործներին պետական աջակցության տրամադրում երաժշտական գործիքների պատրաստման հմտությունների և կիրառման ավանդական ձևերի փոխանցման նպատակով

վարպետների գործունեության շարունակականության ապահովում, կարողությունների (վարպետ-աշակերտ) ու հմտությունների փոխանցում

ՀՀ մշակույթի նախարարություն

2011 թ., շարունա-կական

ՀՀ պետական բյուջե

«Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի 5-րդ և 8-րդ հոդվածների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի, 1-ին հոդվածի «ա» կետի, 11-րդ հոդվածի «ա» կետի, 14-րդ հոդվածի և Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, դրա կենսունակության պաշտպանության հայեցակարգի 4-րդ բաժնի 3-րդ կետի պահանջներին համապատասխան

4.

Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակում` գիտաճանաչողական ֆիլմերի, հեռուստառադիոհաղորդումների պատրաստման և հեռարձակման միջոցով

հանրության լայն խավերի մեջ գեղագիտական ճաշակի ձևավորման, ազգային ավանդական արժեքների վերաարժևորման և կիրառման վերաբերյալ քարոզչության իրականացում

ՀՀ մշակույթի նախարարություն

2011 թ., շարունա-կական

ՀՀ պետական բյուջե

«Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 7-րդ ու 8-րդ հոդվածների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 11-րդ, 12-րդ ու 13-րդ հոդվածների պահանջներին համապատասխան

5.

Ոչ նյութական մշակութային ժառանգությանը վերաբերող առանձին կայքերի ստեղծում ու տեղակայում համացանցում և պարբերաբար նյութերի համալրում

հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակում, տեղեկույթի տարածում, տարբեր արժեքներին հաղորդակցվելու մատչելիության ապահովում

ՀՀ մշակույթի նախարարություն

2011 թ., շարունա-կական

ՀՀ պետական բյուջե

«Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 7-րդ ու 8-րդ հոդվածների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 1-ին հոդվածի «բ» կետի ու 13-րդ հոդվածի «դ» կետի պահանջներին համապատասխան

6.

Արխիվներում, գիտական և մշակութային կազմակերպություններում պահվող գրառված, տեսագրված նյութերի թվայնացում

հավաքված նյութերի պահպանության և հետագա կիրառության ապահովում

ՀՀ մշակույթի նախարարություն

2011 թ., շարունա-կական

ՀՀ պետական բյուջե

«Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 7-րդ ու 8-րդ հոդվածների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 11-րդ և 13-րդ հոդվածների պահանջներին համապատասխան

7.

Ազգային խաղերի մրցույթների կազմակերպում

մատաղ սերնդի ֆիզիկական և բարոյավարքագծային դաստիարակության, ազգային ավանդույթների և սկզբունքների վերհանում և դրանց կիրառման համար նպաստավոր պայմանների ապահովում

ՀՀ մշակույթի նախարարություն

2011 թ., շարունա-կական

ՀՀ պետական բյուջե

«Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 7-րդ ու 8-րդ հոդվածների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 11-րդ ու 14-րդ հոդվածների պահանջներին համապատասխան

8.

Ազգային ինքնության, «Սասնա ծռեր» էպոսի և ազգային էպիքական ժառանգության պահպանության ու հանրահռչակման նպատակային ծրագրերի իրականացում

ազգային ինքնության վերազարթոնքի, սեփական պատմական անցյալի ամբողջական պատկերի ստեղծման համար նպաստավոր պայմանների ապահովում

ՀՀ մշակույթի նախարարություն

2011 թ., շարունա-կական

ՀՀ պետական բյուջե

«Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 7-րդ ու 8-րդ հոդվածների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 11-րդ ու 13-րդ հոդվածների պահանջներին համապատասխան

9.

Ոչ նյութական մշակութային ժառանգության նյութերի ուսումնասիրման, հրատարակման և հանրահռչակման գործառույթներ իրագործող գիտական և մշակութային կազմակերպություններին, արշավախմբերին պետական աջակցության տրամադրում

ոչ նյութական մշակութային արժեքների համալրում, գիտական ուսումնասիրությունների ապահովում, ցանկերի ճշգրտում, հավաքված նյութերի հանրահռչակում

ՀՀ մշակույթի նախարարություն

2011 թ., շարունա-կական

ՀՀ պետական բյուջե

«Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 7-րդ ու 8-րդ հոդվածների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 13-րդ ու 14-րդ հոդվածների պահանջներին համապատասխան

10.

Ազգային տարրերով ժամանակակից հագուստների էսքիզների մրցույթների կազմակերպում

ազգային տարրերով արդի հայկական զգեստաձևավորման գործընթացի զարգացման խթանում

ՀՀ մշակույթի նախարարություն

2011 թ., շարունա-կական

ՀՀ պետական բյուջե

«Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 7-րդ ու 8-րդ հոդվածների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 11-րդ ու 13-րդ հոդվածների պահանջներին համապատասխան

11.

Բանասացների բարբառային կատարումների փառատոների կազմակերպում, լավագույն կատարումների տեսահոլովակների պատրաստում

ազգային էպիքական ժառանգության և հեքիաթասացության մշակույթի պահպանություն և հանրահռչակում

ՀՀ մշակույթի նախարարություն

2011 թ., շարունա-կական

ՀՀ պետական բյուջե

«Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 7-րդ ու 8-րդ հոդվածների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 11-րդ ու 13-րդ հոդվածների պահանջներին համապատասխան

 

 Ընդամենը

     

38500,0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան