Գլխավոր տեղեկություն
Номер
N 411-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.06.2010-30.06.2010)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
08.06.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.06.2010
Дата вступления в силу
09.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունիսի 2010 թվականի N 411-Ա

 

Ա. ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ ՄՈՆՏԵԳՈ ԲԵՅ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Ա. Մարությանին 2010 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 4-ը գործուղել Մոնտեգո Բեյ (Ճամայկա)` Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) կողմից կազմակերպվող օդային հաղորդակցությունների վերաբերյալ բանակցությունների երրորդ համաժողովին մասնակցելու համար։

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մովսեսյանի և Ա. Մարությանի` Մոնտեգո Բեյ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Մովսեսյանի և Ա. Մարությանի` Մոնտեգո Բեյ մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոնտեգո Բեյ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հունիսի 8
Երևան